Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 27.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Այն, թե ինչից մահացավ 13-ամյա այս աղջիկը, անում է գրեթե ամեն երկրորդ աղջիկը. զգույշ եղեք
 
 
Загрузка...


13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում և դրա համար էլ հարմարության նկատառումներով սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև մենստրուացիայի օրերին: Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:

Մի անգամ՝ տամպոնը դնելուց հետո, աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու փսխումներ:

Բժիշկները, կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:

Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:

Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:

Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:

Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:

Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէները արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:

Նա մահացել է մեկ շաբաթ անց՝ ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:

Այդ ժամանակ նրան արդեն արհեստական արյան շրջանառության սարք էին միացրել:

Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:

«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը»,- ասում է Ջեմմայի մայրը:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.07.17)
Դիտումներ: 864 | Տեգեր: Թե, Այն, Այս, ինչից, աղջիկը, 13-ամյա, մահացավ, Ամեն, անում, գրեթե | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...