RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ստամոքսի քաղցկեղի առաջին ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
 


 


   

Ստամոքսի քաղցկեղը «լռակյաց» ու դանդաղ զարգացող հիվանդույթուն է, որը հաճախ շատ դժվար է բուժվում և հանգեցնում է մահվան: Սա է պատճառը, որ քաղցկեղի այս տեսակի ախտանշաններն իմանալն ու ժամանակին հիվանդությունը հայտնաբերելը շատ կարևոր է և կարող է զգալիորեն բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:

Չնայած վերջին տասնամյակների զգալի առաջընթացին՝ մասնագետները դեռ չեն ստեղծել քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց, ուստի ապաքինման հավանականությունը բարձր է լինում միայն հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում, ինչը ոչ միշտ է հնարավոր: Բացի այդ, մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները կամ ենթադրում են, որ դրանք վկայում են որևէ այլ խնդրի մասին:

Ստամոքսի քաղցկեղն առաջանում է ստամոքսում բջիջների անոմալ ու անկառավարելի աճի հետևանքով, ինչը հանգեցնում է լորձաթաղանթում ու մկանային հյուսնածքներում ուռուցքների առաջացման:

Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն ադենոկարցինոման է:

Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.

·         արտաթորանքի մեջ արյան հետքերի առկայությունը,

·         անեմիան (սակավարյունություն),

·         հոգնածության զգացումը,

·         աղիների անկանոն աշխատանքը,

·         սրտխառնոցն ու փսխումը,

·         ախորժակի կորուստը,

·         սննդի ընդունումից հետո առաջացող ծանրության զգացողությունը,

·         որովայնի հատվածի մշտական ցավը:

Այս ախտանշանները նման են վիրուսի հետևանքով առաջացող ախտանշաններին, ուստի շատերն անուշադրության են մատնում դրանք: Սակայն հարկ է հիշել, որ քաղցկեղի դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար ավելի է վատանում և հիվանդությունն էլ ավելի է զարգանում:

Ստամոքսի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել վերամշակում անցած սննդից, քաղցրավենիքից, ինչպես նաև ալկոհոլից ու ծխախոտից: Բացի այդ, հարկավոր է նաև հարստացնել սննդակարգը քրքումով, քանի որ դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող է կանխել քաղցկեղի տարբեր տեսակների աճն ու զարգացումը: Քրքումը նաև արգելակում է անգիոգենեզի գործընթացը, ինչի շնորհիվ կանխում է նոր արյունատար անոթների միջոցով ուռուցքի առաջացումը:

Քրքումը կարելի է օգտագործել փոշու կամ հատուկ հավելումների տեսքով, սակայն այն հեշտ չի յուրացվում օրգանիզմի կողմից: Որպեսզի այն շատ ավելի լավ յուրացվի ու կլանվի, մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել քրքումը կոճապղպեղի կամ սև պղպեղի հետ: Օրինակ՝ կարելի է օգտագործել քրքումը հետևյալ բաղադրատոմսով.

Բացադրությունը.

·         ¼ թեյի գդալ քրքում,

·         ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ,

·         1 պտղունց սև պղպեղ:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին, լավ խառնել և խմել ստացված ըմպելիքները: Ցանկության դեպքում այս բաղադրիչները կարելի է օգտագործել նաև որպես համեմունք աղցանների համար: Դրական արդյունքի հասնելու համար այս խառնուրդը հարկավոր է օգտագործել ամեն օր:

Նյութի աղբյուրը՝ stayhealthymagazine.net



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.06.18)
Դիտումներ: 1791 | Տեգեր: կարելի, որոնք, քաղցկեղի, ախտանշանները, առաջին, ստամոքսի, Մի, չի, դեպքում, Ոչ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...