Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Սրտի ու անոթների համար վտանգավոր 5 մթերք
 
 
Загрузка...


 

Ոչ շատ վաղուց, սրտի իշեմիկ հիվանդություններն  այդքան էլ տարածված չէին, սակայն ներկայումս բոլոր մահացությունների կեսից ավելին սրտանոթային հիվանդությունեների պատճառով է:

Գիտնականները կարծում են, որ պատճառը սննդակարգի ոճի փոփոխության մեջ է: Մասնավորապես, մեծ քանակությամբ  «գաղտնի» շաքարի ու աղի պարունակությամբ սննդի օգտագործման մեջ :

Ընդ որում, սննդի վրա չտնտեսելն  ամենևին չի նշանակում, որ այդ սնունդը օգտակար է սրտի համար:
 


 

med2.ru-ն ներկայացրել է այն  մթերքները, որոնք վնասակար են սրտի  ու անոթների համար:

1. Մոդիֆիկացված ճարպերով պատրաստված բոլոր ապրանքները՝ թխվածքաբլիթները, կրեմով տորթերն ու մի շարք յուղոտ պանիրի տեսակներ:

2. Ապխտած ու կիսաապխտած   մթերքները, գնված պաշտետները(նրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպ):

3.  Սև ու կարմիր խավիարը:

4. Շամպայնն ու փրփրուն գինիները

5. Գարեջուրը (0.5 լիտրից ավելը տղամարդկանց համար և 0.33` կանաց):

 

Զարկերակային բարձր ճնշումը  երբեմն ընդհանրապես չի նկատվում

Այն որ զարկերակային բարձր ճնշումը հնարավոր չէ չզգալ` իրականությանը չի համապատասխանում, քանի որ շատ հիպերտոնիկներ իրենց  ճնշման բարձր ցուցանիշների մասին տեղեկանում են միայն հիվանդանոցում , որտեղ հայտնվում են հանկարծակի սրտի նոպայից հետո:

 Կորոնար զարկերակները խցանվում են աստիճանաբար և արդյունքում   սիրտը ընտելանում է լարված վիճակով աշխատելուն` առանց մարդուն արտաքին անհարմարություն պատճառելու: Եվ այդ ամենի արդյունքում  հանկարծակի տեղի է ունեում նոպա:

Որպեսզի դա տեղի չունենա, 35 տարեկանից հետո բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթական գոնե 1 անգամ չափել ճնշումը: Ճնշման նորմայի  վերին ցուցանիշը համարվում է 140/80-միավորը: Իսկ այն, որ մարդիկ նշում են, թե իրենց նորմալ ճնշումը 150/90 է`  իրականություն չէ:

 

Առաջին ախտանշանը վատ  քունն է

Ընդունված է  համարել, որ իշեմիկ հիվանդությունների առաջին ախտանշանը հանդիսանում է կրծքավանդակի ձախ  հատվածում հայտնված ցավային զգացողությունները: Սակայն իրականում  նման կերպ դրսևորվում է կամ արդեն զարգացած ստենոկարդիան կամ առհասարակ սրտի հետ կապ չունեցող խնդիրները, օրինակ` գաստրիտը, պանկրետիտն ու նևրալգիան:

Իսկ սրտանոթային համակարգի խնդիրների առաջացման առաջին ախտանշանների շարքում են ՝

·       քնի խանգարումը(առավել հաճախ կամ դա այն է, որ մարդիկ չեն կարողանում քնել երեկոյան, այսինքն տենդային տագնապը, կամ  երբ հաճախակի արթնանում են գիշերվա ընթացքում)

·       ցերեկային հոգնածություն, որը պատճառ չունի

·       սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում օդի բացակայության զգացողության առաջացում
 

Ֆիտնեսի կանոնները սրտի համար

 

Սրտի ու անոթների համար ամենավնասակար  համարվում են կարճաժամկետ  սպորտային ծանր մարզումները (օրինակ  ծանրաձողը): Որքան ավելի ծանր է ծանրձողը, այնքան ավելի մեծ է սիրտը «վնասելու» ռիսկը:

Հարկավոր չէ մրցակցել  մարզասրահում  հմուտ մարզիկների հետ, քանի որ յուրաքանչյուր  մարդ ունի պատրաստվածության յուրովի մակարդակ:
Հետևեք զակերակին, եթե այն  մարզումների ժամանակ  գերազանցում է  րոպեում 130-140  զարկը, ապա, ինչպես նշում են մասնագետները ,  սկսում են «այրվել» մկաններն ու սիրտը:

Խնդիրը կայանում է նրանում, որ նման լարվածության դեպքում, օրգանիզմը չի կարողանում ապահովել էներգիայի արտազատման համար անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Արդյունքում սկսվում է թթվածնային քաղց, հևոց ու սրտի գերլարում:

Սրտի համար օգտակար  է համարվում  շարժման մեծ ամպլիտուդայով աէրոբիկ  ծանրաբեռնվածությունը(վազքուղի, լողը, պիլատեսը):

Կարևոր է.  որպեսզի կարողանաք ազատվել սրտի ու անոթների համար վտանգավոր ճարպից, պետք  է  օրական ամենաքիչը 40 րոպե մարզվեք: Միայն  այդ ժամանկահատվածից հետո հնարավոր է  «շարժել»  իրանում ու  կողքերում կուտակված վնասակար ճարպի բջիջները:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 2638 | Տեգեր: վտանգավոր, Սրտի, Ու, մթերք, անոթների, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...