RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Սոֆյա Պողոսյանը` իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրային հարաբերությունների մասին
 


 


   

«Երբ կոնկրետ մեր կողմից կլինի պաշտոնական հարցազրույց , որի ընթացքում մենք կխոսենք մեր անձնականի և մնացածի մասին, այդ ժամանակ կիմանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Սոֆյա Պողոսյանը`անդրադառնալով համացանցում հայտնված մի տեղեկության, ըստ որի` ինքն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշանադրվել են և պատրաստվում են ամուսնանալ:

Այն հարցին, թե որն է տևական ժամանակ իրենց հարաբերությունները գաղտնի պահելու պատճառը, Սոֆյան նշեց.

«Այս պահին մենք, առհասարակ, չենք ուզում խոսել մեր անձնականի մասին, երբ որ հասկանանք, որ ուզում ենք մասսայականացնել մեր անձնականը, այն ժամանակ կխոսենք և հերթով կպատասխանենք բոլոր հարցերին, սակայն դեռ պահը չի հասունացել: «Անձնական» բառը հենց իրենով ամեն ինչ ասում է: Հավատացեք, շատ եմ տեսնում, երբ մեր փոխարեն մեր անձնականի մասին վստահորեն տեղեկություն են տարածում, ինչը, անկեղծ ասած, ինձ բարկացնում է: Այս պահին որևէ ավել բան ասել չեմ ցանկանում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Սոֆյա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի համացանցում տարածվեց Սոֆյա-Աշոտ զույգի սիրավեպի մասին լուրերն, իսկ ավելի ուշ նաև սիրավեպը փաստող լուսանկարներ:Զույգը , սակայն, մինչ այս չի ցանկանում խոսել իրենց անձնականի մասին:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Աղբյուրը՝ Asekose.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.06.18)
Դիտումներ: 1960 | Տեգեր: Պողոսյանը, Տեր-Մաթևոսյանի, Սոֆյա, Սիրային, Աշոտ, մասին, հարաբերությունների, իր | - Վարկանիշ -: 0.0/0