Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սնկային վարակ (դերմատոմիկոզ). պատճառները, ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը
 
 


   med.tert.am

 

Սնկային վարակ (դերմատոմիկոզ)-շատ տարածված վարակիչ մաշկային հիվանդություն է: Վարակն առաջացնում է քորվող ցան, որոնք զարգանում են մարմնի տարբեր մասերում, այդ թվում, գլխի մաշկին, աճուկային շրջանում, եղունգներին, ոտքերին և այլն: 

Բուժումը, մեծ մասամբ, ազատում է վարակից մի քանի շաբաթում:


Պատճառները

• Սնկային վարակ ունեցող կենդանիների հետ շփումը ( հատկապես կատուների և շների) հանդիսանում է հիվանդության տարածման եղանակներից մեկը:
• Հիվանդի հետ անմիջական շփումը

• Սնկիկներով վարակված զանազան առարկաների հետ շփումը

• Ինչպես նաև բանջարեղենի միջոցով


Ախտորոշումը


• Մաշկի սնկային հիվանդութան առաջին ախտանիշը կարմիր ուրվագծով քորվող ցանն է:

• Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտությունը, հիմնականում  հնարավորություն է տալիս բացահայտել միկրոօրգանիզմների առկայությունը:

 

Ախտանիշերը
• Գլխի մաշկին. Ճաղատացման լաքա և թեփ:

• Մաշկի վրա. Կլորավուն, կարմիր լաքաներ, որոնք մեծանում են մինչև մեկ դյույմ տրամագծով: Քանի որ լաքան մեծանում է կենտրոնից, կենտրոնական մասը լավանում է, իսկ նրա շուրջ մնում է կարմիր շրջան, որտեղ պահպանվում է ակտիվ վարակը:

• Մորուքի տակ. Քորվող ցան:

• Ոտքերին. Թեփոտում,  մատերի միջև մաշկի ճաքերի առաջացում, տհաճ հոտ:

• Եղունգներին. Հաստացում, շերտավորում և այլն:

 

Բուժումը

• Դերմատոմիկոզը հաճախ կարելի է բուժել առանց դեղատոմսի վաճառվող նրբաքսուքների կամ լուծույթների օգնությամբ, հատկապես այն դեղամիջոցների, որոնք պարունակում են տերբինաֆին, կլոտրիմազոլ, միկոնազոլ կամ կետոկոնազոլ:

• Վարակված հատվածը պահել հնարավորինս մաքուր և չոր: Կարելի է օգտագործել տալկ կամ բժշկական ցանափոշի:

• Եթե դերմատոմիկոզը աճուկային շրջանում է, ապա պետք է կրել բամբակյա ներքնազգեստ և հաճախակի փոխել այն:

• Ոտքերի հատվածում, կրկնակի վարակվելուց խուսափելու համար,  վարակի բուժմանը զուգահեռ, հակասնկային միջոցներով պետք է մշակել նաև կոշիկը:


Կանխարգելումը

• Չօգտագործել ուրիշի կոշիկը կամ սրբիչը:
• Լողալուց կամ լոգանքից հետո լավ սրբել ոտքերը:
• Հնարավորինս խուսափել վարակված ընտանի կենդանիների հետ շփվելուց:


Աղբյուր՝ mirsovetov.ru



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 08.09.16 | Հեղինակ: med.tert.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.09.16) | Հեղինակ: med.tert.am
Դիտումներ: 4371 | Տեգեր: վարակ, Սնկային, Ու, ախտանշանները, բուժումն, (դերմատոմիկոզ)., կանխարգելումը, պատճառները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...