Սիրո սնունդ կամ աֆրոդիզիաների մասինԺամանակակից բժշկությունը հաստատում է, որ որոշ մթերքներ իսկապես պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, որոնք խթանում են սեռական ունակությունները: Դրանք կոչվում են ա‎ֆրոդիզիաներ (ի դեպ գալիս է հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունից):
 
/Ամենաընթերցվող նյութերից - Սիրո սնունդ կամ աֆրոդիզիաների մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սիրո սնունդ կամ աֆրոդիզիաների մասին
 
 
Загрузка...


Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ որոշ մթերքներ իսկապես պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, որոնք խթանում են սեռական ունակությունները: Դրանք կոչվում են ա‎ֆրոդիզիաներ (ի դեպ գալիս է հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունից):
 
Ինչու՞ է կարևոր նաև սնունդը սիրային հաղթանակներ տանելու համար
 
Լյուդովիկոս 15-րդ-ի սիրուհի Մադամ Պամպադուրը իրեն կրքառատ դարձնելու համար խմում էր մեկ գավաթ շոկոլադ` նեխուրի և անուշաբույր համպարի հետ: Նեխուրը հնուց գործածվում էր որպես հրաշալի ա‎ֆրոդիզիա, ինչպես նաև մտնում էր սեռահարույց հեղուկների բաղադրության մեջ: Սև շոկոլադի օգտակար հատկությունները: Շոկոլադը ևս համարվում է սեռական խթանիչ միջոց: Այդ պատճառով էլ եկեղեցին արգելել էր այն օգտագործել պատարագից առաջ:
 
Քրիստոսից առաջ 43 թվականին ապրած հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսը, սակայն, դրան այդքան էլ համաձայն չէր և պնդում էր, որ այդ նույն խթանիչները կարելի է գտնել յուրաքանչյուր բանջարանոցում` «Մի մեծ գլուխ սոխ, մանանեխ, մի քանի ձու և մեղր»: Շատերը համոզված են, որ վարդագույն սոխով ձվածեղը կարող է արթնացնել վաղուց հանգած սեռազգացողությունը: Նորագույն հետազոտությունները հաստատում են հնուց եկած դիտարկումները: Պարզվում է, որ սոխը ոչ միայն պահպանում է հորմոնալ հավասարակշռությունը, այլև երիտասարդացնում է մարդու օրգանիզմը:
 
«Սեռական հարաբերության մեջ հզոր խթան ստանալու համար օգտակար է ամեն օր անոթի փորով ուտել մեկ ձվի դեղնուց և կամ երեք օր անընդհատ սոխ և ձու. այդժամ կապշեք ձեր մեջ հայտնված կարողությունների վրա»,- գրված է 15-րդ դարի մի խոհարարական գրքի մեջ: Իսկապես Օվիդիոսից մինչև այսօր շատերն են նշում սոխի և ձվի խթանիչ հատկությունների մասին: Արաբական «Սիրո արվեստը» գրքի մեջ նշվում է, որ հարսանիքից առաջ փեսացուին տապակած սոխով ձու էին կերցնում: Իսկ հնդկական սիրո արվեստին նվիրված «Կամա սուտրայի» մեջ գրված է, որ սիրո գիշերից առաջ պետք է ուտել բրինձ, կաթով եփած ճնճղուկի ձվեր, տապակած սոխ և մեղր:
 
Ինչու՞ է կարևոր նաև սնունդը սիրային հաղթանակներ տանելու համարԱնգլիական թագավոր Հենրի 4-րդը ամեն առավոտ հավկիթի դեղնուցով մեկ գավաթ կոնյակ էր խմում, իսկ ռազմատենչ կելտերը սև գարեջուրը օգտագործում էին հավկիթի դեղնուցով:
 
Անցյալ դարի բժիշկներից մեկը գրում է. «Ձկները և ընդհանրապես Ձուկ պետք է հաճախ ուտել, ծովային սնունդը միշտ համարվել են սիրո ուժեղ խթանիչներ»: Հայտնի է, որ ծովեզրյա շրջանների բնակիչները, ինչպես նաև ձկնեղեն նախընտրողները ավելի առույգ են սեռական կյանքի մեջ: Հին հռոմեացիները նույնպես ձուկը համարում էին կրքի սնունդ: Ձկնեղենի այս հատկությունները բացատրվում են ‎ֆոսֆորի մեծ պարունակությամբ, որն, ինչպես հաստատված է գիտության մեջ, առկա է մարդու հորմոնների մեջ:
 
«Մինչ օրս կա հնուց եկող հավատալիք, որին համաձայն որոշ մթերքներ սեռական հակում են առաջացնում, ինչպես օրինակ հում միսը, հավկիթը, ոստրեն,պղպեղը, անանուխը, մաղադանոսը»,- գրում է Ֆրեյդը,- Բացի այդ արդյունավետ են աշորայի բլիթը, դդումի սերմը, մրգի չիրը, սունկը, եղինջը, թառամած խնձորը»:
 
Այսպիսով մարդիկ միշտ ձգտել են նաև սննդի օգնությամբ սիրո մեջ հասնել հաջողության: Յուրաքանչյուրդ փորձեք գտնել ձեր անձնական բանալին այս հարցում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 1407 | Տեգեր: առողջ սնունդ, սեքս փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...