Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Շերտավոր խմորի 2 տեսակ. պատրաստման ուղեցույց
 
 


   liloart.blogspot.com

Ձեզ ենք ներկայացնում շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսեր, բոլորն էլ փորձված են, ընտրեք, որը ձեզ ավելի նպատակահարմար է:

ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ 1

Բաղադրությունը

700 գրամ կարագ
1կգ ալյուր
4 ձվի դեղնուց
5 Ճաշի գդալ քացախ
1 բաժակ գոլ ջուր կամ ջերմուկ
1 պտղունց լիմոնի աղ
200 գրամ թթվասեր

500 գրամ կարագը կտրատել մանր ու ալյուրի հետ շաղախել, այպես, որ ստացվի խորիզի նման զանգված: Այնուհետև ավելացնել ձվի դեղնուցները, խառնել, ավելացնել քացախը, ջուրը կամ ջերմուկը, լիմոնի աղն ու թթվասերը: Այդ բոլորն այնքան խառնել միմյանց, լավ հունցել, որ ստացվի միասեռ խմոր, այնուհետև բաժանել 4 գնդերի, թողնել, որ հանգստանա 20 րոպե: Մնացած 200 գրամ կարագը բաժանել 8 մասի ու թողնել, որ թուլանա:

Գնդերը գրտնակել մոտ 2-3 մմ հաստոթյամբ, վրան քսել թուլացրած կարագի մի մասը և ծալելով փակել շերտը: Այդպես գրտնակում ենք բոլոր գնդերը ու դնում ենք սառնարան սառելու մոտ 2 ժամ, որից հետո նորից կրկնում ենք: Այնուհետև նորից դնում ենք խմորը սառչի  մոտ 2 ժամ, որից հետո արդեն կարելի է այն թխել: Եթե սառնարանից հանեք և գրտնակեք, բայց խմորը կպչի սեղանին, ուրեմն նորից գունդ սարքեք ու նորից դրեք սառնարանում մոտ 20 րոպե:


ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ 2

Բաղադրությունը

4,5-6,5 բաժակ ալյուր
500 գրամ կարագ
1,5 ճաշի գդալ քացախ
3 ձու
1 բաժակ գոլ ջուր

1,5 բաժակ ալյուրը լցնել սեղանին, 500 գրամ կարագը կտրատել լոբու չափի մեծությամբ, խառնել ալյուրի հետ, ստացվում է խորիզի նման փշրվող զանգված, այն բաժանել երեք մասի  ու դնել սառնարանի սառցի բաժնում: Էմալապատ ամանի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել 1 բաժակ գոլ ջուրը,  քացախը  և 3-5 բաժակ ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր, այն հունցել ու 10-15 րոպե թողնել սեղանին, այնուհետև գրտնակով բացել ամբողջ զանգվածը /այստեղ եթե կդժվարանաք բացել ամբողջ զանգվածը, ապա կարող եք բաժանել փոքր գնդերի և հաջորդող գործողությունները համապատասխանաբար կատարել/, բացվածի կեսի վրա լցնել սառնարանի ալյուրախառն զանգվածի 1/3 մասը, խմորի մյուս կեսով ծածկել, կողքերն ամրացնել, որպեսզի ներսի զանգվածը դուրս չգա ու կրկին բացել այն:

Այս անգամ բացված խմորն ավելի մեծ պետք է լինի, նույն ձևով լցնել կարագի երկրորդ բաժինը ու կատարել նույն գործողությունը, և նույն կերպ կատարել երրորդ բաժնի հետ: Վերջին անգամ խմորը բացել 0,5 սմ հաստությամբ և ռուլետի նման փաթաթել, ձեռքով բոլոր կողմերին ձեթ քսել և դնել սառնարանի սառցի բաժնում 30 րոպե: Ապա հանել սառնարանից, բաժանել 7 գնդերի, գրտնակել թխելու համար շատ բարակ: Գնդերը աշխատեք գրտնակել առանց ալյուրի, իսկ եթե տակը կպնի, ապա թեթևակի ալյուր ցանել վրան:

 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 14.05.17 | Հեղինակ: liloart.blogspot.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.05.17) | Հեղինակ: liloart.blogspot.com
Դիտումներ: 4911 | Տեգեր: տեսակ., ուղեցույց, խմորի, պատրաստման, շերտավոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...