RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Շատերին անհանգստացնող առողջական հարց՝ ՑԻՍՏԻՏ. ինչ անել
 


 


   

Ցիստիտ է կոչվում միզափամփուշտի լորձաթաղանթի բորբոքումը: Ցիստիտը միզասեռական օրգանների  ամենատարածված բորբոքային հիվանդություններից մեկն է 

Կանանց 20-25 տոկոսը հիվանդանում է ցիստիտի այս կամ այն տեսակով, իսկ 10%-ի մոտ այն  քրոնիկ  բնույթ է կրում և, ի դեպ, այդ թիվը տարեցտարի աճում է: Տղամարդիկ կանանց համեմատ ավելի քիչ են հիվանդանում (0,5%):

Ցիստիտի պատճառները

Նշվեց, որ ցիստիտով հաճախ կանայք են հիվանդանում, ինչը պայմանավորված է նրանց օրգանիզմի անատոմիական առանձնահատկությամբ. կանանց միզուղին ավելի կարճ է և լայն ու դրա համար էլ վարակն ավելի դյուրին կերպով է միզապարկում հայտնվումլ, քան տղամարդկանց մոտ:

Վարակիչ ցիստիտի առաջացման հաճախադեպ պատճառն աղիքային ցուպիկն է, ավելի նվազ` խլամիդիան, ուրեպլազման, կանդիդա տեսակի սնկերը:


Ախտորոշումն ու բուժումը

Եթե ենթադրում եք, որ ցիստիտ ունեք, ապա մի փորձեք ինքնուրույն բուժվել` դրանով իսկ խորացնելով ստեղծված վիճակը: Սխալ  կամ էլ թերի բուժման դեպքում, հիվանդությունը կարող է քրոնիկ բնույթ ստանալ, ինչը ենթադրում է` բուժում ողջ կյանքում: Դրա համար հարկ է դիմել մասնագետին` ուրոլոգին կամ էլ գինեկոլոգին:

Ցիստիտի որոշ ախտանշաններ շատ նման են միզափամփուշտի կամ էլ երիկամների տուբերկուլյոզին, շագանակագեղձի  և միզափամփուշտի ուռուցքներին, իսկ գոտկատեղի ցավը կարող է հուշել երիկամային  ինֆեկցիայի մասին:

Ուստի, ճշգրիտ ախտորոշման համար պետք է անալիզներ կատարել, երբեմն,  մասնագետը պատճառը որոշելու համար նշանակում է ցիստոսկոպիա` միզափամփուշտի ներքին մակերեսի զննում` ցիստոսկոպի միջոցով:


Ցիստիտին բնորոշ  ախտանշաններից են`

- հաճախակի միզարտադրությունը (յուրաքանչյուր 20-ից 30 րոպեն մեկ), այն էլ քիչ-քիչ:

- միզելու ընթացքում ցավի (փորի ստորին հատվածում) առաջացումն է, երբեմն էլ` ծակծկոցը:

- այրոցք ու քոր` սեռական օևգաններում, որոշ դեպքերում` արյան հետքերով:

Եթե հետազոտման ընթացքում պարզվի, որ հիվանդության առաջացման պատճառը քրոնիկ ինֆեկցիան է, ապա միայն ցիստիտի բուժումն այս դեպքում տևական արդյունք չի կարող ապահովել. Դրա համար անպայման պետք է բուժել սեռական ուղիների ինֆեկցիան:

Եվ, քանի որ ցիստիտի առաջացման պատճառներից մեկն էլ թույլ իմունիտետն է, ուստի, պետք է ընդհանուր կազդուրիչ բուժման կուրս անցնել, ինչպիսին վիտամինա- և ֆիզիոթերապիան է: Ամենախնդրահարույցը ինտերստիցիալ ցիստիտն է,  որի բուժման համար հարկ է ներառել դեղորայքային , լազերային, մագնիսաթերապևտիկ ու այլ մեթոդներ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.03.18)
Դիտումներ: 870 | Տեգեր: միզելը, միզել, ՑԻՍՏԻՏ., Ցիստիտն | - Վարկանիշ -: 0.0/0