Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սերը կուսություն չի ճանաչում. իրական պատմություն (չափահասների համար)
 
 
Загрузка...


- Մայրիկ, աղջիկն, ում սիրում եմ, խոստովանեց, որ վաղուց կույս չէ:

- Դա կարևոր չէ, տղաս, -ասացի ես, -գլխավորն այն է, որ դուք իրար սիրում եք: Հաճախ, աղջիկներն ոչ իրենց մեղքով են զրկվում կուսությունից:
Եվ հիշեցի իմ պատմությունը:

Ութսունական թվականների վերջին ապրում էինք Շամխոր քաղաքում: Ես սովորում էի 10-րդ դասարանում, երբ մի քանի վայրենիներ անառակաբարո գործողություններ կատարելով, ինձ զրկեցին կուսությունից: Դրանից հետո, հակառակ իմ կամքի, սեռական հարաբերություններ էի ունենում տարբեր տղամարդկանց հետ, որոնց թվաքանակը հիմա չեմ էլ հիշում: Դա շարունակվեց այնքան ժամանակ մինչև մենք տեղափոխվեցինք Հայաստան: 
Սովորելու տարիներին հանդիպում էի իմ համակուրսեցու հետ: Ես գեղեցիկ էի: Նա նույնպես հաղթանդամ, առնական տղա էր: Զգում էինք, որ սիրում ենք իրար: Մեր ինտիմ հարաբերությունները սահմանափակվում էին միայն համբույրներով կամ սեքսի այլընտրանքային տարբերակներով: 
Վախենում էի, որ իմ վատ անցյալն իմանալով, նա կարող է լքել ինձ: Իմ բոլոր ակնարկներն ու փորձերն ինտիմ շփումների մասով, մնում էին անհետևանք: «Մեր ընտանիքն ավանդապաշտ է, ամեն ինչ իր ժամանակին» , -ասում էր նա, չնայած վառվում էր ինձ տիրելու ցանկությունից: Ես մոլորվել էի: Երբ մոտենում էին հարսանիքի օրերը, հորաքույրս, ով գիտեր իմ անբարո անցյալի մասին խորհուրդներ տվեց, որոնք էլ ես փորձեցի կիրառել հարսանիքի առաջին գիշերը:

Ինձ համար նպաստավոր էր այն, որ այդ տարիներին լույս չկար, ցուրտ էր, մոմեր էին վառում: Մոմերը հանգան, իսկ մենք պառկեցինք տաքուկ վերմակի տակ: Մթության մեջ ինձ հնարավորություն ընձեռվեց թաքցնել հորաքրոջս կողմից ձեռք բերված և ինձ փոխանցված աքլորի սրտերը, որոնց մեջ արյունը դեռևս տաք էր: Զգացի, որ նրա առնանդամն արդեն գրգռված հպվում էր ինտիմ տեղերիս՝ նա պատրաստվում էր դանդաղ ներհրել: Երբ ոտքերս իրարից հեռացնելով, աննշան ներհրել էր, նրա ուշադրությունը շեղելու նպատակով, ես բարձր գոռացի և ձեռքիս սրտիկը մոտեցնելով նրա գրգռված անդամին: Նա վեր թռավ, իսկ ես այդ ընթացքում հասցրրեցի սրտիկի արյունը քսել առնանդամի գլխիկին:

- Ինչ եղա՞վ, շա՞տ ցավեց, - վախվորած հարցրեց նա:

- Հա, շա՜տ: Ջուր, ջուր եմ ուզում, -ասացի ես:
Մինչ նա ջուրը բերեց, ես հասցրեցի աքլորի մյուս սիրտն էլ ճզմել՝արյունը քսելով սպիտակ սավանին: Ջուրը խմելուց հետո, մենք շարունակեցինք կիսատ թողած գործը: Ողջ գիշեր նա անհուն սիրով տիրեց ինձ:

Առավոտյան, սկեսուրս, որ մյուս սենյակում լսել էր ձայնս, համբուրեց ինձ՝ իր հետ տանելով Ճապոնիայի դրոշը հիշեցնող, անմեղության ապացույց սավանը: Այդ օրն էլ մեր տուն կարմիր խնձորներ ուղարկեցին: Միայն ես ու հորաքույրս գիտեինք, թե խնձորներս ինչպես հասցրեցին կարմրել: Իսկ ծնողներս էլ ապշել էին, որովհետև համոզված էին, որ իմ խնձորները կանաչ-կանաչ կերել էին թշնամիներս:

Տարիներն աննկատ անցան: Ես մոռացա իմ անցյալն ու ապրեցի նորմալ կյանքով: Ծնվեցին իմ երեխաները, որոնցից մեկն էլ արդեն պատրաստվում է ամուսնանալ:


 







 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.02.17) | Հեղինակ: Կարեն Աբրահամյան W
Դիտումներ: 4633 | Տեգեր: սերը, պատմություն, (չափահասների, չի, ճանաչում., համար), իրական, կուսություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...