/Ամենաընթերցվող նյութերից - Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը և 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը.. " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը և 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը..
 
 
Загрузка...


 

Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը եւ 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը

Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ դրամական միջոցների հայտարարագիրը:

Համաձայն որի, Միքայել Մինասյանը 2015 թվականին 800 միլիոն դրամով վաճառել է իր DUCATI DIAVEL տեսակի մոտոցիկլետը: Նա նախորդ տարվա սկզբում 431 միլիոն 71 հազար 750 եւ 688 միլիոն դրամի փոխառություններ է տվել, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 343 միլիոն 117 հազար 710 եւ 687 միլիոն դրամ:

Միքայել Մինասյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում այսպիսի պատկեր ունեն՝ 98 միլիոն 500 հազար դրամ, 184 հազար եվրո եւ 556 հազար դոլար, իսկ հարկային տարվա վերջում ՝ 51 միլիոն 452 հազար դրամ, 116 հազար եվրո եւ 56 հազար դոլար: Վատիկանում ՀՀ դեսպանը միայն աշխատավարձից ստացել է 2 միլիոն 151 հազար 960 դրամ եկամուտ, գույք օտարելուց՝ 800 միլիոն դրամ, իսկ մասնաբաժնից՝ 75 միլիոն դրամ եկամուտ:

Միքայել Մինասյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 ամառանոց, 3 հատ առանձնատուն եւ 1 հողամաս: Մինասյանը 50 հազարական դրամ արժողությամբ երկու բաժնեմաս ունի տարբեր ընկերություններում: Դեսպանի պաշտոնը ստանձնելու դրությամբ նա ունեցել է 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո եւ 1 միլիոն 304 հազար դոլար:

Իսկ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Մինասյանը, 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ ունի ընդամենը 2 միլիոն 250 հազար դրամ:

 

Նյութը սկզբնաղբյուրը՝ այստեղ:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 5332 | Տեգեր: քաղաքական, Փող և հարստություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...