Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը
 
 
Загрузка...


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան արձանագրվում է սիֆիլիսի, գոնորեայի, քլամիդիոզի, տրիխոմոնիազի 357.000.000 դեպք։

Որոշ սեռավարակներ, սեռական ճանապարհից բացի, կարող են փոխանցվել նաև հյուսվածքների փոխպատվաստման, արյան միջոցով, վարակված մորից երեխային։

 

Սեռավարակի առկայության մասին կարող են վկայել՝

·        բնույթով և քանակությամբ ոչ բնականոն արտասովոր արտադրությունը հեշտոցից, առնանդամից կամ հետանցքից,

·        կարմրությունը, քորը, վերքերը, խոցերը սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում,

·        ցավի կամ այրոցի զգացումը միզելից,

·        մարմնի ջերմաստիճանի բարձրացումը


Սեռավարակների վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր,

 

·        ունեցել են ռիսկային(առանց պահպանակի) սեռական հարաբերություն

·        ունեն զուգընկեր, ում մոտ ախտորոշվել է սեռավարակ

 

Խորհուրդ է տրվում մինչև հետազոտությունների արդյունքների իմանալը զերծ մնալ սեռական հարաբերություններից կամ մշտապես օգտագործել պահպանակ։


ՀԱՐԿ Է ԻՄԱՆԱԼ՝

 

·        սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների

·        որքան վաղ սկսվի բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ կընթանա ապաքինումը և կնվազի տարբեր բարդությունների առաջացման հավանականությունը


ԿԱՐԵՎՈՐ Է. վարակված լինելու կասկածի կամ սեռավարակների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի՝ սեռավարակաբանի և երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ։

 

Ժամանակին չբուժված սեռավարակները կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ՝

 

·        փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ

·        արտարգանդային հղիություն, վիժումներ

·        արգանդի վզիկի քաղցկեղ

·        անպտղություն

·        շագանակագեղձի բորբոքում կամ քաղցկեղ

·        էրեկտիլ դիսֆունկցիա(իմպոտենցիա)

·        ներքին օրգանների և նյարդային համակարգի ախտահարումներ և այլն


Սեռավարակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

 

·        խուսափել ռիսկային սեռական հարաբերություններից կամ դրա անհնարինության դեպքում օգտագործել պահպանակ,

·        պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

·        պարբերաբար հետազոտվել համապատասխան մասնագետի՝ սեռավարակաբանի մոտ

 

Աղբյուր՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 2143 | Տեգեր: Սեռավարակների, Ու, ախտանշանները, կանխարգելումը, բարդություններն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...