RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Սեռական հարաբերություն. կարևոր է իմանալ (չափահասների համար)
 


 


   

Սեռական հարաբերություն արտահայտությունը (սեքս, կենակցում, կոիտուս, մերձեցում) հիմնականում բնութագրում է այն գործողությունը, երբ տղամարդու առնանդամը մուտք է գործում կնոջ հեշտոց' սեռական հաճույք ստանալու կամ վերարտադրողական նպատակով (բազմացում):

Սահմանումը կարող է նաև բնութագրել այլ ներթափանցող սեռական գործողություններ, ինչպիսիք են անալ սեքսը, օրալ սեքսը և մատնախաղը, որը կարող է իրականացվել և՛ տարասեռական, և՛ նույնասեռական զույգերի կողմից: Սեռական հարաբերությունը մարդու ամենազորեղ բնազդներից է։ Այն իր մեջ ներառում է տարբեր գործառույթներ, նպաստում է մադու կեսնաբանական բնականոն գործունեությանը։ Մարդկանց մոտ սեքսը կառավարվող բնազդ է, ավելին' առավելապես գիտակից որոշման արդյունք ։

Հոգեբանության մեջ սեռական հարաբերությունը բնութագրվում է որպես «ցանկության գործողություն», որի շարժիչ ուժը անվանվում է նաև լիբիդո։ Քանի դեռ սեռական բավարարվածությունը չի հագեցվել' սեռական ակտիվության ցանկությունը գնալով ուժեղանում է: Ֆիզիոլոգիապես լիբիդոն կախված է սեռական հորմոնների արտադրությունից։ Սրանք տղամարդկանց մոտ կոչվում են տեստոստերոն, իսկ կանանց մոտ՝ էստրոգեն և պրոգեստերոն։

Լիբիդոյի պատճառով կանացի դաշտանի ընթացքում բազմաթիվ կանանց մոտ ի հայտ է գալիս սեռական անվճռականություն։ Սեռական գրգռվածությունը սկզբնապես գլխուղեղի լիմբիական համակարգի ռեակցիան է որոշակի զգայական գրգիռների հանդեպ, որոնք անկախ մարմնական ցանկությունից կարող են բերել սեռական ակտիվության։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.02.18)
Դիտումներ: 1711 | Տեգեր: (չափահասների, կարևոր, համար), սեռական, հարաբերություն., իմանալ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |