Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հարց գինեկոլոգին. Սեքսի բացակայությունը կնոջ կյանքում. Սեռական ժուժկալություն
 
 


   

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

30 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ ու կույս եմ: Ինչպես իրեն հարգող հայ աղջիկ՝պահում եմ ինձ ապագա ամուսնուս համար: Մի ամիս առաջ գինեկոլոգի մոտ էի,պարզվեց կիստա ունեմ, բացի դրանից ընկերուհիներս ասում են,որ շատ ներվային եմ դարձել,որ ժամանակն է ամուսնանալու: Մի ժամանակ մենք էինք ձեռք առնում “տանը մնացած” կին դասախոսներին,ասելով,որ նրանց չօգտագործված սեռական էներգիան վեր է ածվում չարության մեր հանդեպ: Իրոք դա այդպե՞ս է: Ի՞նչ վտանգ կա «в половом воздержании»:

Ցանկացած մշակույթ ունի իր սովորույթներն ու ազգային արժեքները, որոնք այս կամ այլ կերպ ազդուն են նաև հասկարակության ապրելակերպի ու այս դեպքում նաև առողջության վրա: Հայ հասարակության նման արժեքներից է աղջկա սեռական ժուժկալությունը մինչև ամուսնություն: Թողնենք դրա սոցիալ-բարոյական նշանակությունը ու քննարկենք միայն բժշկական տեսանկյունից:

Նախքան սեքսի բացակայության մասին խոսելը,պարզենք նրա ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա:

 

Սեքսը հանում է նյարդային լարվածությունը և ապահովում է օրգանիզմի բնական հորմոնալ բալանսը: Ռեգուլյար սեռական կյանքով կանայք  ավելի հավասարակշիռ ու կենտրոնացած են: Սեքսի ժամանակ արտազատվում է կորտիզոն հորմոն,որն ակտիվացնում է նյութափոխանակությունը,առաջացնելով հաճույքի զգացողություն,նման նարկոտիկների,ու բերում ադրենալին հորմոնի սինթեզի,ինչն էլ իր հերթին ակտիվացնում է բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը,բարձրանում է ճնշումը,սրիտը սկսում է ավելի արագ աշխատել,կենտրոնացվում է օրգանզիմի ողջ պահեստային էներգիան:

Սեռական ակտի ժամանակ «այրվում է» մի քանի հարյուր կալորիա էներգիա,ինչպես նաև իջնում է գլյուկոզայի քնակությունը լյարդում ու ճարպային բջջանքում,ինչը հավասարազոր է մոտ 2 ժամ ակտիվ ֆիտնեսին: Իջնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ,իսկ մկանները ավելի ակտիվ են աշխատում,հատկապես կոնքի,մեջքի,փորի ու վերջույթների,հետևաբար ռեգուլյար սեռական կյանքը կնոջ մարմինը դարձնում է ավելի առողջ,առաձիգ,իսկ կոնքի մկանների պարբերական աշխատանքի հետևանքով՝ ապագա ծննդաբերությունն ավելի հեշտ ու համեմատաբար անցավ:

Անփոխարնելի է սեքսի դերը արտաքին տեսքի լավացման մեջ. Մազերն ու եղունգները դառնում են ավելի փայլուն ու առողջ,ինտենսիվանում է նրանց աճը:

Սեքսը ակտիվացնում է դեմքի արյունամատակարարումն,իսկ դա իր հերթին նպասում է մաշկի սնուցմանն ու առողջ գույնին:Մաշկը դառնում է ավելի առողջ,իսկ արտազատված էստրոգենի ազդեցությամբ մաքրվում «դեռահասային» պզուկներից: Ապացուցված է, որ պարբերական սեռական կյանքով ապրող կինը 10-12 տարի ավելի երիտասարդ է երևում իր տարեկիցներից:

Սեռական կյանքով ապրող կնոջ ինքնազգացողությունը լավանում է,բարձրանում է իմմունիտետը,դիմադրողականությունը տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ,առաջին հերթին գրիպի: Ակտիվանում է գլխուղեղի աշխատանքը, ստեղծագործական մտածելակերպը,կարգավորվում տրամադրության տատանումները:

Այժմ խոսենք սեքսի բացակայությունից: Նախ նշեմ,որ կանանց նևրոզների 60-70% ունեն սեռական նախատրամադրվածություն: Սեքսի բացակայությունը կնոջ մոտ առաջացնում է հորմոնալ դիսբալանս և դա առաջին հերթին ազդում է կնոջ հոգեկան վիճակի վրա.կինը դառնում է ավելի ագրեսիվ, լարված ու չար, ավելի հաճախ են նեղանում, դառնում կասկածամիտ ու անհանդուրժող շրջապատի հանդեպ: Անտարբեր դառնում իրենց արտաքինի հանդեպ կամ ընդհակառակը, կենտրոնանում մայն դրա վրա, մեծ քանակությամբ գումար ծախսում հագուկապի և գեղեցկության պարագաների վրա:

Քանի որ սեռական ակտի ժամանակ ակտիվանում է կոնքի օրգանների արյունամատակարարումը ու հետևաբար սեռական օրգանների սնուցումը,ինչը անխոս շատ օգտակար է կնոջ համար,ապա դրա բացակայությունից առաջանում է արյան կանգ սեռական օրգաններում,ինչն էլ իր հերթին կարող է բերել մի շարք խնդիրների: Երկար սեռական ժուժկալությամբ ապրող կանանց մոտ ամենահաճախն են նկատվում այնպիսի հիվանդություններ,ինչպիսիք են միոման,հանգուցային և դիֆուզ մաստոպաթիաներ,չարորակ նորագոյացություններ:

Սա տեղի է ունենում այն պատճառով,որ սեռական կյանքի բացակայության պատճառով խանգարվում է էստրոգենի ու պրոգեստերոնի միջև հավասարակշռությունը: Դա ի վերջո կարող է բերել նաև վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման,քանի որ կնոջ օրգանիզմում բոլոր հորմոնները փոխկապակցված են:

Այսպիսով,ինչպես տեսնում եք,սեքսն այնքան էլ տաբու չէ,ինչպես այն ներկայացնում է մեր հասարակությունը,և ապրել սեռական կյանքով,թե ոչ՝ դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է,միայն թե դա չի նշանակում,որ կարելի է «աջ ու ձախ օգտագործել հորմոնները» ամենատրաբեր զուգընկերների հետ: Ամենաճիշտը դա պարբերական սեռական կյանքն է մեկ զուգընկերի հետ: Իսկ եթե «պահում» եք Ձեզ այն միակի համար,ուրեմն զբաղվեք սպորտով,պորտապար սովորեք,կերեք շատ շոկոլադ ու պաղպաղակ,ուրախացրե՛ք Ձեզ ամենատարբեր ձևերով, սեռական էներգիան սուբլիմացրեք ստեղծագործական աշխատանքով:Մի խոսքով, փորձեք ժամանակավոր լրացնել սեքսի բացակայությունը տարբեր օգտակար զբաղմունքներով և հնարավորինս շուտ ամուսնացեք,քանի որ չկա ավելի գեղեցիկ էակ,քան սիրված կինը:

Առողջություն Ձեզ 

Աղբյուրը


 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 5385 | Տեգեր: գինեկոլոգին., հարց, Կնոջ, ժուժկալություն, սեռական, կյանքում., բացակայությունը, սեքսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...