Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սամիթի ջրի օգտակար հատկանիշները
 
 


   

 

Բոլորը գիտեն, որ նորածիններին սամիթի ջուրը տալիս են՝ որպես ստամոքսի և աղիների խնդիրների դեմ պրոֆիլակտիկ միջոց: Սամիթի ջուրը ոչ միայն նորածինների համար է օգտակար, այլև՝ մեծահասակների:

Այս հրաշագործ ըմպելիքն օգնում է նիհարել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սամիթի ջուրը կարելի է համարել շաքարախտի դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել կանոնավոր կերպով՝ սրտի անբավարարության, լյարդի ցիռոզի և փորի փքվածության դեպքում:

Սամիթի սերմերը պարունակում են եթերային յուղեր, օլեինաթթուներ և լինոլաթթուներ, ֆլավոնոիդներ, կարոտին և A ու C խմբի վիտամիններ:

Սամիթի ջուրը՝ տան պայմաններում
Բաղադրություն

  • 1 ճ/գ սամիթի սերմեր
  • 1 լ ջուր

Սամիթի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք մեկ ժամ թրմվի թերմոսի մեջ: Եթե թերմոս չունեք, կարող եք շիշը ծածկել կապրոնե կափարիչով, փաթաթել փայլաթիթեղով և պոլիէթիլենային փաթեթով: Թրմվելուց մեկ ժամ անց քամեք ըմպելիքը: Օրական 2 բաժակ խմեք այս թուրմից, մեկ բաժակ՝ առավոտյան, մեկ բաժակ՝ երեկոյան:

Փորի փքվածության և գազերի դեպքում ավելացրեք չափաբաժինը՝ հասցնելով օրական 3-4 բաժակի:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 24.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.08.16)
Դիտումներ: 2018 | Տեգեր: օգտակար, Սամիթի, հատկանիշները, ջրի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...