Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«.....ս հանե՞մ, նկարես». բերման ենթարկված կանայք «դեբոշ» են սարքել Էրեբունու բաժնում (16+)
 
 
Загрузка...


«Տռուսիկս հանե՞մ, նկարես». բերման ենթարկված կանայք «դեբոշ» են սարքել Էրեբունու բաժնում 

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը  իր համարում մի պատմություն է ներկայացրել առ այն, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկել ավտովթարի ենթարկված երկու երիտասարդների ու նույնքան աղջիկների։ Լրագրողին հարցազրույց է տվել հիշյալ աղջիկներից մեկը՝ հիշյալ երիտասարդներից մեկի կին Քրիստինե Մ.-ն։ Նրա պատմածում ինչ ասես կա՝ ոստիկանների լկտիությունից մինչև բերման ենթարկվածների նվաստացում, ոստիկանների պահանջից, որ ոչ մի տեղ չբողոքեն, մինչև սեփական որոշում՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Առաջին հայացքից՝ կալանավորվածի կին է, փորձում է պաշտպանել ամուսնուն, բայց իրականում կատարվել է հետևյալը…

Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաներում, էրեբունի փողոցի 18 հասցեի դիմաց տեղի է ունեցել ավտովթար։ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են վթարված մեքենաներին։ Նկատելով, որ ուղևորուհիներից մեկը վնասվածք է ստացել, ռադիոկապով շտապօգնության կանչ են ավել։ Հետո սկվել է տարօրինակը. ավտոմեքենայի ուղևորներ Կամո Հայրապետյանն ու Սիրակ Սաքանյանը, որոնք ոգելից խմիչքի ազդեցության տակ էին, սկսել են հայհոյանքներ տալ ոստիկաններին։

Ոստիկանները պահանջել են չխախտել հասարակական կարգը, ապա, քանի որ չեն ենթարկվել, վերջիններիս նստեցրել են պարեկային մեքենան։ Սրանից հետո գործողության մեջ են մտել ուղևորուհիները։ Քրիստինե Մ.-ն, գետնից ապակու կտոր վերցնելով, սպառնացել է, թե կվնասի իրեն, հետո ապակին պահել է ոստիկանի վրա։ Իրավապահները ստիպված նրան էլ են նստեցրել պարեկային մեքենա։ Մյուս ուղևորուհին՝ Քրիստինե Ն.-ն, գնացել է դեպի էրեբունու նախկին շուկայի տեղում գտնվող փոսը ու հայհոյանքներ տալով սպառնացել, թե իրեն կնետի փոսը, եթե ընկերներին բաց չթողնեն։


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.10.16)
Դիտումներ: 6756 | Տեգեր: սարքել, Են, նկարես»., հանե՞մ, բերման, «.....ս, «դեբոշ», Էրեբունու, կանայք, ենթարկված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...