RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Քոչարյանին վերադարձրին. պատմությունը կրկնվում է
 


 


   lragir.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն է Մարտի 1-ի կազմակերպիչը: Այդ հայտարարությունը նա արել է ի պատասխան Փաշինյանի միջնորդությանը, որով ԵԼՔ-ի պատգամավորը Գլխավոր դատախազությանն է դիմել Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հացաքննելու համար: 

Իսկ միջնորդության հիմքը Քոչարյանի հայտարարությունն է, որ նա անում էր տասը տարի առաջ մարտի 1-ին, ասելով, թե ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսների հետեւից, կրակում իրավապահների վրա եւ կրկին թաքնվում: Փաշինյանն անհրաժեշտ է համարում պարզել, թե ի՞նչի հիման վրա է Քոչարյանն արել այդ հայտարարությունը, նա ի՞նչ գիտեր: Բանն այն է, որ գործով չի ներկայացվել այդպիսի որեւէ ապացույց, որ ցուցարարները կրակել են իրավապահների վրա, ու այն ժամանակահատվածում, երբ դրա մասին խոսել էր Քոչարյանը: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, կամ այլ կերպ ասած պարզապես հենց ինքը Քոչարյանը, հայտարարել է, որ տեղի է ունեցել Հայաստանի պատմության ցինիկ երեւույթներից մեկը, երբ Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը լսումներ է կազմակերպել այդ թեմայով եւ վարել է նիստը ԱԺ նախագահի աթոռին նստած: 

Երկրորդ նախագահի ակնարկը եւ սլաքի ուղղությունը բավական ակնառու է: Նիկոլ Փաշինյանը գուցե դրա ճանապարհին է, բայց ոչ վերջնական նպատակակետը: Նպատակակետը կամ հասցեատերը Սերժ Սարգսյանն է, ինչի համար էլ Քոչարյանի գրասենյակի պատասխանն ընդգծում է ԱԺ նախագահի աթոռին նստած լինելու հանգամանքը, թերեւս ակնարկելով, որ այդ աթոռին հնարավոր չէ նստել առանց Սերժ Սարգսյանի գիտության՝ անկախ թե ինչ առիթով կամ կարգավիճակով: Այդպիսով Քոչարյանն ըստ երեւույթին փորձում է ավելի շուտ խփել միանգամից երկու թիրախ՝ նախ Սերժ Սարգսյանին անուղղակի մեղադրել Մարտի 1-ի համար, այդպիսով ակնարկելով, որ առնվազն այդ հարցում եղել են միեւնույն նամակում, եւ դրանից բացի նաեւ Նիկոլ Փաշինյանին կարծես թե մղելով այդ թեմայով ինչ որ բան ասել Սերժ Սարգսյանի հասցեին էլ: 

Տողատակում ակնարկելով Սերժ Սարգսյանի «գիտության» հանգամանքը, Քոչարյանն ըստ երեւույթին հաշվարկում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ «մեղադրանքից» դուրս լինելու համար անպայման կփորձի Մարտի 1-ի մասով հարվածել նաեւ Սերժ Սարգսյանին, այլապես կստացվի, որ նա Սերժ Սարգսյանի թեկուզ ակամա «գիտությամբ» գրոհում է Քոչարյանի դեմ: Դա առավել տարօրինակ կարող է դիտվել այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Սերժ Սարգսյանի վարչապետությունը տապալելը: Համենայն դեպս ուշագրավ է, որ Քոչարյանը որոշել է անդրադառնալ իր դեմ միջնորդությանը: Վերջին անգամ նա խոսել էր դեռեւս խորհրդարանի ընտրությունից առաջ, հայտարարելով, թե ներկայիս մոդելը գնահատում է վատ, ընտրությունը լինելու է փողի եւ փողի միջեւ ու ինքը չի ցանկանում մասնակցել այդ խաղին ընդհանրապես: 

Դա գործնականում դիտվեց Քոչարյանի «սպիտակ դրոշ»՝ իշխանության համար Սերժ Սարգսյանի հետ մրցակցությունից դուրս գալու մասին հայտարարություն: Երկրորդ նախագահը դա արեց ստիպվա՞ծ, թե՞ այդուհանդերձ Սերժ Սարգսյանի հետ եղավ որոշակի պայմանավորվածություն սեփականության հարցերի շուրջ: Արդյոք Մարտի 1-ի շուրջ ներկայիս աշխուժացումը, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն անսպասելի կողմ քվեարկեց Մարտի 1-ի մասին հայտարարության նախագիծը խորհրդարանի քառօրյա օրակարգ ներառելու ԵԼՔ-ի նախաձեռնությանը, Քոչարյանը գնահատում է որպես պայմանավորվածությունը խախտելու Սերժ Սարգսյանի քայլ: 

Թե՞ Սերժ Սարգսյանն է խախտման միտումներ կամ մտադրություն նշմարել Քոչարյանի մոտ, տեսնելով նրան արցախյան շարժման 30-ամյակի առիթով Ստեփանակերտում կազմակերպված պաշտոնական հանդիսությանը: Բայց Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանին կմատուցե՞ր այդպիսի անակնկալ, առանց համաձայնեցնելու առանցքային հյուրի հարցը: Ըստ ամենայնի, Մարտի 1-ի հարցում իշխանությունը խաղում է «պասերով»: Խիստ հարաբերական է դատողությունը, թե տասը մարդու կյանք խլած այդ ողբերգությունն ում համար էր ավելի մեծ խնդիր՝ Քոչարյանի՞, թե Սերժ Սարգսյանի: Ի վերջո, Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթահարել «չհասկացվածության պատն» ու Մարտի 1-ի բեռը, թե ներսում, թե դրսում: 

Քոչարյանը մնաց այդ բեռի տակ, քանի որ չլիներ Մարտի 1-ի ողբերգությունը, նրա այսպես ասած հանրային լեգիտիմության աստիճանը կարող էր լինել շատ ավելի բարձր, հատկապես այն շրջանում, երբ Սերժ Սարգսյանը լեգիտիմություն չուներ թե հանրության, թե իշխող համակարգի առանցքային շրջանակներում: Դրան զուգահեռ, Մարտի 1-ի բեռի հաղթահարման հարցում Ռոբերտ Քոչարյանն ունեցավ հիմնարար նշանակություն, եւ Սարգսյանը հմտորեն խաղարկեց Քոչարյանի հնարավոր թավշյա վերադարձի խաղաքարտը, այդ ֆոնին գրեթե մշտապես լինելով «չարյաց փոքրագույնի» ռեժիմում եւ շարունակելով իր պարտիան: Այդ իմաստով հետաքրքիր է, որ ապրիլին ընդառաջ կարծես թե դարձյալ խթանվում է Քոչարյան-Սարգսյան ֆոնային միջավայրը: Մարտի 1-ի ողբերգությունն այդ հարցում բազմակի կամ ընդմիշտ օգտագործման խթանիչ է իշխանության համար, ու թերեւս եզակի խթանիչ, որի օգտագործմանը դեմ չի լինի նաեւ ընդդիմությունը:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.03.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 4005 | Տեգեր: վերադարձրին., Պատմությունը, Քոչարյանին, կրկնվում | - Վարկանիշ -: 0.0/0