Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ցավալի թեմայի մասին. ահա, թե որ 15 գործոններն են հավանականություն ստեղծում քաղցկեղի առաջացման համար. կարևոր է իմանալ
 
 


   

Քաղցկեղը 100%-ով կանխել հնարավոր չէ, սակայն դուք կարող եք զգալիորեն նվազեցնել դրա առաջացման ռիսկը: Ահա 15 հիմնական գործոնները, որոնք ազդում են քաղցկեղի առաջացման վրա:

1. Գենետիկ նախատրամադրվածություն

Քաղցկեղը գենետիկ մուտացիա է, ուստի ձեր գեները և ընտանիքում քաղցկեղով հիվանդ ունենալը կարող են նախանշել այդ հիվանդության առաջացումը:

Մեր օրերում կան միջոցներ պարզելու՝ արդյոք դուք քաղցկեղի տարածված գեներից որևէ մեկն ունեք: Հետազոտվեք բժշկի մոտ:

Ցավոք, դուք չեք կարող փոխել ձեր ԴՆԹ-ն քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար: Սակայն կարող եք բացառել մնացած վտանգավոր գործոնները:


2. Օգտակար բակտերիաներ և միկրոֆլորա

Ավելի և ավելի շատ ուսումնասիրություններ են խոսում «լավ» և «վատ» բակտերիաների հավասարակշռության կարևորության մասին՝ քաղցկեղի և այլ հիվանդւթյունների առաջացման հարցերում: Օգտակար բակտերիաների հավասարակշռությունն առանձնակի կարևոր է օրգանիզմի 3 հատվածների համար:

Բերան: Ներկայումս բերանի միկրոֆլորայի դերը քաղցկեղի դեմ պայքարում կամ դրա կանխարգելման գործում հստակ պարզված չէ: Սակայն հայտնի է, որ բերանի բակտերիաներն օգնում են արտազատել ցիտոկիններ, որոնք կանխում են քաղցկեղ առաջացնելու ընդունակ բորբոքային գործընթացները: Բերանի խոռոչի վատ միկրոֆլորան կարող է ենթաստամոքսային գեղձի և ստամոքսաղիքային տրակտի քաղցկեղ առաջացնել:

Աղեստամոքսային տրակտ: Աղեստամոքսային տրակտի օգտակար բակտերիաների փոքր քանակությունը կապում են կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի առաջացման հետ, նաև քրոնիկական հիվանդությունների և կերակրափողի բորբոքման հետ:

Աղիներ: Աղիներում օգտակար բակտերիաների նվազումը կարող է պայմանավորված լինել բորբոքմամբ, ինչը մեծացնում է ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բորբոքումը կարող է առաջացնել նաև կոլիտ, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ըստ մասնագետների՝ պրե- և պրոբիկոտիկների բարձր պարունակությամբ դիետան կօգնի վերահսկողության տակ պահել ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորան և բակտերիաների հավասարակշռությունը, ինչը կնվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մեծ քանակությամբ օգտակար բակտերիաներ են պարունակվում կիմչիի, թթու կաղամբի, կեֆիիրի, թեյի սնկի և որոշ յոգուրտների մեջ:


3. Կարմիր միս և մսային ուտեստներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մսային ուտեստները դասում է քաղցկեղածինների շարքին: Դրանցից են՝ հոթ-դոգը, խոզապուխտը, բեկոնը, նրբերշիկը, մսային որոշ նրբախորտիկները:

Ըստ էության, քաղցկեղածին է ցանկացած վերամշակված միս: Կարմիր միս ուտել պետք է շաբաթական 1-2 անգամ:


4. Խաչածաղկավոր բանջարեղեն

Ըստ որոշ փորձագետների՝ սննդակարգում բրոկոլիի, գանգուր և բրյուսելյան կաղամբի ներառումը կօգնի նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը:


5. Հակաօքսիդանտներ

Քաղցկեղ առաջացնել կարող են նաև ազատ ռադիկալները և ակտիվ թթվածնի մասնիկները, որոնք բնական ճանապարհով արադրվում են օրգանիզմում քիմիական ռեակցիաների ժամանակ կամ դրա վրա շրջակա միջավայրի տոքսինների ազդեցությամբ:

Հիմնական հակաօքսիդանտները, որոնք պետք է առկա լինեն մեր սննդակարգում, հետևյալներն են՝
վիտամին Е՝ Նուշ, սպանախ, քաղցր կարտոֆիլ, ավոկադո,

վիտամին C՝ նարինջ, կարմիր պղպեղ, գանգուր և բրյուսելյան կաղամբ,
կարոտինոիդներ՝ գազար, քաղցր կարտոֆիլ, մուգ տերևավոր կանաչի, լոլիկ,
սելեն՝ բրազիլական ընկույզ, թյունոս, վահանաձուկ, սարդինա,
ֆոլաթթու՝ ոսպ, լոբազգիներ, ավոկադո, մուգ կանաչ բանջարեղեն:


6. Արևայրուք

Շատ փորձագետներ համակարծիք են, որ արևայրուքը վնասակար է առողջության համար: Այն հանգեցնում է մաշկի բջիջների վնասման արևի լույսի կամ սոլյարիի լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ըստ վիճակագրության՝ մինչև 35 տարեկանը սոլյարիից օգտվել սկսած մարդիկ 75%-ով ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում:

Արևի լույսի վիտամին D-ն դրականորեն է ազդում օրգանիզմի վրա, սակայն պետք չէ թեժ արևի տակ երկար մնալ, պետք է արևապաշտպան քսուք օգտագործել:


7. Վիտամին D

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաք կլիմա ունեցող երկրներում ապրող մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ վիտամին D են ստանում, քաղցկեղից մահացության ավելի ցածր ցուցանիշ ունեն, թեև դրա դերը հիվանդության կանխարգելման գործում առայժմ վարկած է:

Վիտամին D-ի անհրաժեշտ քանակություն ստանալու համար բավարար է բաց հագուստով մեկ ժամ անցկացնել արևի տակ (զգայուն մաշկ ունեցողների դեպքում բավարար կլինի 10-15 րոպեն):


8. Նստակյաց կենսակերպ

Նստակյաց կենդակերպը մեծացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների, նաև ձվարանների, շագանակագեղձի, ուղիղ աղիքի, արգանդի կամ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այդպիսի դեպքերում շատ կարևոր է ֆիզիկական վարժություններին ժամանակ հատկացնելը:


9. Ավելորդ քաշ կամ ճարպակալում

Ճարպի ավելցուկն օրգանիզմում մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, քանի որ ազդում է՝
Իմունային համակարգի և բորբոքային գործընթացների գործառույթի վրա,
Հորմոնների մակարդակի վրա (հատկապես՝ ինսուլինի և էստրոգենի),
Բջիջների աճի համար պատասխանատու գործոնների վրա,
Սպիտակուցների վրա, որոնք ազդում են սեռական հորմոնների վրա:
Քաշի նվազեցումը և այն նորմայի մեջ պահելը կօգնի նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը:


10. Ռաֆինացված շաքարավազ

Ռաֆինացված շաքարավազի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ, իսկ դա մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

Աշխատեք կրճատել շաքարավազի և քաղցրի քանակը սննդակարգում, դա կօգնի նվազեցնել ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը:


11. Բորբոքում

Բորբոքային գործընթացները գրեթե բոլոր քրոնիկական հիվանդությունների հիմքում են՝ դիաբետի, արթրիտի, միգրենի և այլն: Նույնը վերաբերում է քաղցկեղին:

Վարակների հետևանքվ քրոնիկական բորբոքումը կարող է հյուսվածքների վնասում և քաղցկեղ առաջացնել: Այս հարցում կարևոր դեր ունեն մեր կենսակերպը և սննդակարգը:

Կան մթերքներ, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն և կօգնեն նվազեցնել քաղցկեղով հիվանդացության ռիսկը: Դրանցից են՝

Բանջարեղենը և մրգերը,
Համեմունքները, այդ թվում՝ կոճապղպեղը, դարչինը և քրքումը,
Բույսերը, որոնցից է՝ օրեգանոն,
Թեյերը,
Օմեգա-3 ճարպերը, որոնք պարունակվում են յուղոտ ձկան, ընկուզեղենի մեջ և սերմերում:


12. Քաղցկեղածիններ

Մեր օրգանիզմն ամեն օր ենթարկվում է տոքսինների և քիմիական նյութերի ազդեցության:

Ասբեստը, դիզելային շարժիչների արտանետումները, ածխաջրածինները, ֆորմալդեհիդը, մկնդեղը և տարբեր տեսակի ճառագայթումները տոքսիններից որոշներն են, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել:

Ահա, թե ինչ է պետք անել օրգանիզմի վրա քիմիական վնասակար նյութերի ազդեցությունը նվազեցնելու համար՝
Միայն բնական և օրգանական լվացող միջոցներ օգտագործեք:

Բնական, օրգանական կոսմետիկա օգտագործեք:
Օրգանական մթերքներ օգտագործեք:
Օդի բնական թարմացուցիչներ օգտագործեք:
Օրգանական շամպուն և կոնդիցիոներ օգտագործեք:
Սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, այն մի պահեք գրպանում կամ ձեր մարմնին մոտ:
Ֆիլտրացված ջուր խմեք:


13. Ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա

Սրանք հայտնի քաղցեղածիններ են, այս ճառագայթների մեծ չափաբաժինը կարող է քաղցկեղ առաջացնել:

Ուլտրաձայնային հետազոտությունը և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի անվանգ այլընտրանք են, սակայն ոչ բոլոր դեպքերում այդ պրոցեդուրաները տեղին կլինեն:


14. Չպաշտպանված սեքս և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

Չպաշտպանված սեքսի դեպքում սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կարող են արգանդի վզիկի քաղցկեղ և առնանդամի քաղցկեղ առաջացնել:

Վարակի կանխարգելման համար պահպանակ օգտագործեք և պարբերաբար հետազոտվեք:


15. Ծխախոտ և ալկոհոլ

Ծխելը ներկայումս քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկն է: Բացի նիկոտինից՝ ծխախոտը հազարավոր թունավոր քիմիական նյութեր է պարունակում: Նույնիսկ ոչ պարբերական և պասիվ ծխելը մեծացնում է քաղցկեղով հիվանդացության ռիսկը:

Ալկոհոլի չարաշահումը ևս մեծացնում է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ըմպանի, լյարդի, և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain






Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 06.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.07.17)
Դիտումներ: 1412 | Տեգեր: Թե, Են, գործոններն, Ցավալի, թեմայի, 15, ՄԱՍԻՆ., Ահա, հավանականություն, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...