Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Քանի րոպե պետք է շարունակվի առողջ Ինտիմ մերձեցումը
 

 


   

Որքան պետք է շարունակվի առողջ սեռական ակտը: Այս հարցի շուրջ կարծիքները շատ տարբեր են ու նույնիսկ ծայրահեղական: Մասնագետների մի մասը նշում է, որ կարևոր է չէ սեռական ակտի տևողությունը: Կարևոր է, որ զույգը այդ ժամանակահատվածում հասնի օրգազմի, մյուս մասը նշում է, որ առողջ սեռական ակտը պետք է շարունակվի ոչ ավել քան 13 րոպե: 

Կան սեքսոլոգներ, որոնք նշում են, որ սեքսը կարող է շարունակվել 30 րոպեից ավել և հենց այդ ժամանակ բացի այն որ զույգերը կհասնեն օրգազմի, նաև կնպաստեն օրգանիզմի առողջացմանը:  Կարծիքները, դիրքորոշումները տարբեր են ու բազմազան: Մեկ միասնական կարծիք այս մասին չկա: Սակայն մասնագետների մեծ մասը նշում է, որ առողջ սեքսը պետք է լինի ոչ պակաս քան 2 րոպե և ոչ ավել քան 13 րոպե:

Մասնագետները նշում են, որ եթե չկա էրեկտիլ ֆունկցիայի խախտում, ապա առողջ սեքսը պետք է շարունակվի 7-9 րոպե: Սեռական ֆունկցիայի որոշակի խախտումների դեպքում սեքսի տևողությունը կարող է կրճատվել մինչև 2 րոպե և նույնիսկ 30 վայրկյան: 

Միաժամանակ, չափից ավելի երկար շարունակվող սեռական ակտը՝ 15 րոպեից ավել, նույնպես կարող է գուժել սեռական ֆունկցիայի առողջության խախտման մասին՝ մասնավորապես տղամարդկանց մոտ (քանի որ սեռական ակտի տևողությունը պայմանավորված է հենց տղամարդու օրգազմին հասնելուց):

Ինչով է կարող է պայմանավորված լինել սեքսի երկար կամ կարճ լինելը

Առողջական խնդիրներով
Հոգեբանական խնդիրներով
Սեռական հարաբերություն ունենալու պարբերականությամբ ու փորձով
Սթրեսով


Մասնագետները նշում են, որ եթե սեքսի տևողությունը շատ կարճ է, ապա դա բացի առողջական խնդիրներից կարող է պայմանավորված լինել նաև գերգրգռվածությամբ, երբ տղամարդը երկար ժամանակ սեքսով չի զբաղվել: Մյուս պատճառը կարող է լինել հոգեբանական կամ պայմանավորված սթրեսով՝ և դա կարող է հանգեցնել ինչպես սեքսի շարունակականության կրճատման, այնպես էլ չափից ավելի երկար տևողության:

Կանանց մոտ օրգազմին հասնելու ժամանակահատվածը հաճախ պայմանավորված է լինում սեռական հարաբերությունների փորձով: Այն կանայք, որոնք չեն ունեցել սեռական հարաբերության փորձ կարող են սկզբնական շրջանում չհասնել օրգազմի:

Այսպիսով, գիտնականների ու մասնագետների խոսքով, 10 րոպե սեքսը առավել օպտիմալն ու առողջն է: Իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսինների կամ զույգերի համար նորմալ և բավարար սեքսի տևողությունը 7 րոպեն է: Ոչ այնքան ցանկալի են համարել 13 րոպեից ավել շարունակվող սեռական ակտը և չափից ավելի կարճ են համարել մինչև 2 րոպե շարունակվող սեքսը:

Ամեն դեպքում պետք է նշել, որ սեռական ակտի տևողությունը անհատական է և պարտադիր չէ, որ տեղավորվի վերոնշյալ չափանիշների մեջ: Սակայն եթե ձեզ մոտ շեղումները շատ են, ապա արժե դիմել բժշկի՝ հոգու հանգստության համար:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 30.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.04.18)
Դիտումներ: 3277 | Տեգեր: ինտիմ, քանի, պետք, առողջ, մերձեցումը, րոպե, շարունակվի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...