Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից |
Անբուժելի հիվանդ բրիտանացի պատանին հայտնել է վիճակի զգալի բարելավման մասին այն բանից հետո, երբ «հազալով թքել է ուռուցքը»: Բրիտանացի Սթիվեն Սատտոնը աշխարհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook-ում էջ է բացել «Սթիվենի պատմությունները» խորագրով եւ սկսել է գրել այն բաների մասին, որոնք նա կցանկանար հասցնել անել մահանալուց առաջ: Ինչպես հաղորդում է Fox News-ը, ապրիլի 27-ին նրա մոտ հազ է սկսվել, որը անընդհատ ուժեղացել է, ապա Սթիվենը սկսել է խեղդվել: «Ես վախեցել էի եւ սարսափելի խուճապի էի մատնվել: Այնուհետեւ բերանիցս հանեցի օվալաձեւ կարմիր, չոր ինչ-որ բան»: Ըստ պատանու, դրանից անմիջապես հետո նա սկսել է ավելի հեշտ շնչել: Հաջորդ մեկ ժամը նա եւս խեղդվելով հազում էր, հետո հազը լրիվ դադարեց: Միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունը, որը տվել են բժիշկները նշված երեւույթին, դա այն է, որ Սթիվենը հազալով թքել է ուռուցքը: 19-ամյա բրիտանացին սոցիալական ցանցերով Teenage Cancer Trust պատանիների եւ դեռահասների հիմնադրամի համար ավելի քան 5մլն դոլար է հավաքել: Միջոցների հավաքմանը մասնակցել է 122 000-ից ավելի մարդի, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը եւ Ռասսել Բրենդը: Տարածել... | |
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Նոր նյութեր
Загрузка...
Загрузка...
| |
Դիտումներ: 8477 | | |