RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Փորձելու ենք նմանությունը հասցնել 0–ի». Լևոն Սարգսյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու և Հովհաննես Ազոյանին նմանության մասին
 


 


   life.tert.am

27–ամյա Լևոն Սարգսյանը լսարանի ուշադրությունը գրավեց Հովհաննես Ազոյանին նմանությամբ։ Վերջին շրջանում երիտասարդ դերասանը նկարահանվում է տարբեր նախագծերում, շուտով կխաղա «Ֆուլ հաուս 2»–ում։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես նախագծում մասնակցության և անցած ուղու, այնպես էլ Հովոյին նմանության մասին։

«Շատ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ «Ֆուլ հաուսի» կազմում։ Լավ ակնկալիքներ ունեմ, քանի որ լավ թիմի հետ եմ աշխատելու։ Այն ինձ համար ավելի մեծ ճանապարհ կբացի՞, թե՞ ոչ կախված է իմ աշխատասիրության չափից, թիմային աշխատանքից»,– ասաց Լևոնը։ Երիտասարդ դերասանն այս թիմի հետ աշխատել է Գոռ Հակոբյանի տեսահոլովակի շրջանակում։ Ասում է` նկարահանվելու 2 առաջարկն էլ ստացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից։

Անդրադառնալով իր և Հովհաննես Ազոյանի նմանությանը` Լևոնն ասաց, որ չի հերքի ակնհայտը, միաժամանակ շեշտեց, որ չի ուզում ընդգծել արտաքին նմանությունը, հատկապես, որ իրենց կերպարները տարբեր են։ Սեփական դիմագիծ ստեղծելու խնդիրը Լևոնի դեպքում ավելի բարդ է, բայց վստահ է, որ կստացվի։

«Նմանությունը հերքել անհնար է, սակայն ես չեմ փորձում նմանվել իր կերպարին։ Ես ունեմ ինձ բնորոշ ակցենտ, շեշտադրումներ, ժեստիկուլացիա։ Ես դերասան եմ, ստեղծում եմ իմ կերպարները, նմանակում չեմ անում։ Արմեն Պետրոսյանի հետ քննարկել և որոշել ենք, որ փորձելու ենք այլ կերպար ստեղծել, որպեսզի նմանությունը հասնի 0–ի։ Ստեղծում ենք նոր կերպար, որպեսզի զուգահեռներ չտարվեն, ես առանձին անհատ եմ»,– ասաց նա։

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.06.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 646 | Տեգեր: նմանությունը, խաղալու, Սարգսյանը, հասցնել, հաուսում», «Ֆուլ, «Փորձելու, 0–ի»., Լևոն, ենք | - Վարկանիշ -: 0.0/0