RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Փողի ծառը»՝ հրաշք բուժակ
 


 


   168.am

Շատերի տանը կարելի է գտնել «փողի ծառ» կոչվող բույսը: Ոմանք հավատում են, որ այս ծաղիկը հարստություն է բերում ընտանիք, սակայն կան նաև այնպիսիք, որոնք օգտագործում են այս բույսը բուժիչ նպատակներով:

Ձեզ ենք ներկայացնում այս հրաշալի բույսի բացասական և դրական կողմերը:

Փողի ծառը մեծ քանակությամբ մկնդեղ է պարունակում, այդ իսկ պատճառով այս բույսից պատրաստված դեղամիջոցները չարաշահել չի կարելի: Չարաշահման դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, լուծ, գիտակցության խանգարումներ:

Հերպես

Այս բույսի մի քանի տերևների հյութը քամեք, 30 րոպեն մեկ անգամ քսեք վնասված հատվածին: Կարող եք նաև հյութի մեջ թաթախել բամբակը, դնել վնասված շրթունքին և կպչուն ժապավենի միջոցով ամրացնել:

Անգինա, տոնզիլիտ

Բույսի 10 տերևները խառնեք 200 մլ ջրով: Օրական 3-5 անգամ կոկորդը ողողեք այս լուծույթով:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցային հիվանդությունների դեմ

Առավոտյան՝ ուտելուց մեկ ժամ առաջ, այս բույսից 2 տերև կերեք՝ մանրամասն ծամելով:

Միզապարկի բորբոքումների դեմ

Այս բույսի 5 տերևները մանրացրեք, վրան 200 մլ տաք ջուր լցրեք, թողեք թրմվի 1 ժամ, քամեք: Օրական 3 անգամ ուտելուց 15 րոպե առաջ 1ճ/գ չափաքանակով ընդունեք այս խառնուրդից:

Արթրոզ

10-15 տերևների հյութը քամեք: Քնելուց առաջ լուծույթը քսեք պրոբլեմատիկ երակներին:

Այրվածքներ, վնասվածքներ, կտրվածքներ

Այս բույսի տերևների խյուսը տեղադրեք վնասված հատվածներին և ամրացրեք: 2-3 ժամը մեկ վիրակապը փոխեք:

Որոշ տվյալների համաձայն՝ փողի ծառը մաքրում է օդը վնասակար մանրէներից և միկրոբներից:








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (12.09.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 8617 | Տեգեր: հրաշք, ծառը»՝, «Փողի, բուժակ | - Վարկանիշ -: 0.0/0