Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Պատրաստում ենք Իմամ բայալդի
 
 
Загрузка...





Պատրաստման եղանակը՝

Սմբուկները կիսել, կտրտած մասին սուր դանակով ցանցի նման խոր կտրվածքներ անել, որ սմբուկները մնան ամբողջական, կտրած մասով խոշոր աղի մեջ մտցնել, 30 րոպեով դնել մի կողմ: Լոլիկները կլպել, կտրտել, պղպեղն ու ծիծակը նույնպես մանրացնել: Սմբուկները անձեռոցիկով չորացնել, կտրտած մասին ձիթայուղ քսել, միայն այդ կողմից մոտ 5 րոպե տապակել, տեղափոխել անձեռոցիկի վրա: Սոխը մանր կտրտել, ձիթայուղով թեթևակի տապակել, ավելացնել կտրտած պղպեղները, տապակել 3-4 րոպե: Սմբուկների միջուկը գդալով հանել, մանրացնել, լցնել սոխեռածի վրա, տապակել 3 րոպե: Ավելացնել ճզմած և մանրացրած սխտորը, չոր նանան, 1 րոպեից լցնել լոլիկի կտորները, համեմել աղ ու պղպեղներով, լցնել մանրացրած ընկույզը, խառնել, կրակն անջատել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, խառնել: Սմբուկի կեսերը լցոնել այս զանգվածով, վրան ձիթայուղ ցողել և 180* ջերմությամբ ջեռոցում եփել 25 րոպե: Մատուցել սառը:

Բաղադրիչները՝

սմբուկ 2 հատ
լոլիկ 4 հատ
պղպեղ 1 հատ
կծու պղպեղ 1 հատ
սոխ 2 գլուխ
սխտոր 2 պճեղ
ընկույզ 2 ճաշի գդալ
ձեթ
մաղադանոս 1 փունջ
նանա 0.5 թեյի գդալ
աղ
սև պղպեղ



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.09.16)
Դիտումներ: 3662 | Տեգեր: բայալդի, պատրաստում, Իմամ, ենք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...