Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Այս մայրն իր երեխաներին պահել է շղթայված և կերակրել ՍՐԱՆՑՈՎ. շոկային պատմություն. Ֆոտոշարք
 
 


   

Սարսափելի է, երբ երեխաները զրկվում են մանկությունից պատերազմի, աղետի, ջրհեղեղի կամ ցունամիի պատճառով: Առավել սարսափելի է, երբ փոքրիկներին զրկում են մանկությունից սեփական ծնողները:

Ալթայի երկրամասի  Ռակիտա գյուղում գտնվող այս տան կողքով աշխատում էին չանցնել, բոլորը շրջանցում էին. Այնտեղից ինչ-որ սառը, չար հոսանք էր փչում: Հարևաններն այնտեղ շատ մարդ չէին նկատել. Այդ տան վրա գրանցված Օլեսյա Լոպինան հաճախ գնում էր տանից՝ կամ աշխատանքի, կամ էլ նոր ընտրյալի մոտ:

 

Մի օր, տան պատուհանների մոտով անցնելիս, գյուղացիներից մեկը հանկարծ մանկական ճիչեր լսեց:  «Ինձ թվաց, – մտածեց նա: – ԱՅՍՊԻՍԻ տա՞նը: Երեխանե՞ր»: Կասկածները վերջնականապես ցրելու համար հարևանը մոտեցավ պատուհանին: Նա ուղղակի ապշեց, երբ անտանելի կեղտի, կոտրված կահույքի և քանդված պատերի արանքում մանկական դեմքեր հայտնաբերեց: Տղամարդն անմիջապես ոստիկանություն կանչեց:

 

Համոզվելով, որ ներսում իրոք երեխաներ կային՝ սպա Ստանիսլավ Աստաշենկոն կոտրեց դուռը. Պետք էր անմիջապես գործել: Նույիսկ փորձառու քննիչները, տուն մտնելով, շոկի մեջ էին ընկել:

 

Կեղտի մեջ կորած սենյակում, կոտրված կահույքի, խավարասերների մեջ, կեղտոտ հատակին նստած էին երեխաները՝ շղթայված խողովակին: Նրանց կողքին դրված էր ջրով դույլ և գիշերանոթ:

 

Փոքրիկները բղավում էին և լաց էին լինում. Մայրիկին օգնության էին կանչում: Այդպես՝ առանց ուտելիքի, կեղտոտ ջրով լի դույլով, նրանց հաճախ էին մի քանի ժամով մենակ թողնում: Իսկ երբեմն էլ մի քանի օրով:

 

Ծնողական դաժանության մասին այս գործը հանձնվեց դատարան: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ երեխաներին շղթայել էր նրանց խորթ հայրը:

 

Երեխաների մայրը թույլ էր տալիս երեխաների հանդեպ այդ վայրագությունը և նույնիսկ աջակցում էր Նիկոլային՝ իր սիրելիին. «Եթե նրանք նորմալ երեխաներ լինեին…

 

Իսկ այսպես նրանց մենակ թողնել հնարավոր չէ. Նրանք վազվզում են, կարող են ինչ-որ տեղ բարձրանալ, ինչ-որ բան կոտրել…»:

 

Օլեսյան երեխաներին հիմնականում չէր կերակրում: Իսկ եթե նույնիսկ կերակրում էլ էր, ապա… աղավնիներով: «Մենք պարկերով աղավնիներ ենք որսում, դրանցով կրակում ենք նրանց, – առանց խղճի խայթ զգալու ասում է մայրը: – Իհարկե երեխաներն ուտում էին: Իմ երեխաներն ամեն ինչ էլ ուտում են»:

 

Օլեսյան և Նկոլայը քննիչների հարցերին դեմքի զարմացած արտահայտությամբ պատասխանում էին: Իսկ ի՞նչն այն չէ: Աղավնիներ, շղթաներ, վախ և ցավ – չէ՞ որ ինչ-որ կերպ պետք է դաստիարակել երեխաներին վերջապես:

 

Օլեսյային զրկեցին ծնողական իրավունքից, Նիկոլային ձերբակալեցին: Երեխաներն այժմ մեծ սիրով ապրում են տատիկի տանը՝ հարևան գյուղում: Նախկինում հարսը չէր թողնում, որ երեխաներն այցելեն տատիկին:

Ընդամենը մեկ շաբաթ տատիկի տանն ապրելով՝ երեխաները դեպի լավը գնացին, նրանք թմբլիկացան, սկսեցին ժպտալ, ուրած խաղալ և առանց վախենալու շփվել մարդկանց հետ:

blog.1in.am



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 08.05.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.05.16)
Դիտումներ: 2218 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...