RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ուշադրություն. ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐ ինտիմ հատվածի համար. սխալ հիգիենան կարող է ճակատագրական լինել
 


 


   soulpost.ru

Մարմնի ինտիմ հատվածների հիգիենան մեծ նշանակություն ունի առողջության համար: Հաճախ մեկ սխալ քայլը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, ուստի հարկավոր է շատ զգույշ ու ուշադիր լինել: Կան որոշ պրոցեդուրաներ, որոնք ճիշտ ու անվնաս են թվում, սակայն իրականում կարող են ճակատագրական լինել: Նման բարդություններից խուսափելու համար՝ ինտիմ հատվածների հիգիենան իրականացնելիս խորհուրդ է տրվում հետևել ստորև բերված խորհուրդներին:
 
Առաջին հերթին հարկ է հիշել, որ երբեք չի կարելի ինտիմ հատվածներին քսել մազահեռացման համար նախատեսված քսուքներ՝ համենայն դեպս խորը մազահեռացման համար: Այդ քսուքներն ունենում են քիմիական բարդ կազմություն և կարող են նման նուրբ մաշկի վրա գրգռումներ ու բորբոքումներ առաջացնել: Օգտագործելու դեպքում հարկավոր է շատ զգույշ մաքրել քսուքը, որպեսզի այն ոչ մի դեպքում սեռական օրգաններին չդիպչի և ներս չթափանցի:
 
Լոգանքից հետո հարկավոր է չմոռանալ չորացնել նաև մարմնի այդ հատվածները: Լավ չչորացնելու և անմիջապես հագնվելու դեպքում՝ դա կդառնա հիանալի խոնավ միջավայր բակտերիաների բազմացման համար: Ջերմությունը, խոնավությունն ու շփումը կարող են հանգեցնել բորբոքումների, ինչպես նաև pH-ում փաստացի փոփոխությունների, ինչը նպաստում է բակտերիաների զարգացմանն ու վարակների առաջացմանը: Սա է պատճառը, որ խոնավ լողազգեստով երկար մնալը խիստ վտանգավոր է:
 
Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Պետք չէ ինքնուրույն կամ համացանցի օգնությամբ ախտորոշել և միջոցներ ձեռնարկել որևէ խնդրի դեպքում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:
 
Նաև խիստ վտանգավոր են ինտիմ փիրսինգները: Այս դեպքում, առաջին հերթին, մեծ է վարակման վտանգը: Հատկապես վտանգավոր են ծլիկի հատվածում արված փիրսինգները, որոնք կարող են առաջացնել արյան հոսքի խանգարումներ: Բացի այդ, մեծ է նյարդի վնասման հավանականությունը, ինչը կհանգեցնի զգայունության նվազման: Ինտիմ հատվածների փիրսինգները ենթադրում են, որ դրանց կարելի է հեշտությամբ դիպչել ՝ վնասելով անցքի հատվածը, առաջացնելով վերք և բարձրացնելով վարակների (այդ թվում նաև հեպատիտ և ՄԻԱՎ) փոխանցման հավանականությունը:
 
Մի փորձեք բարելավել այդ հատվածի հոտը: Պետք չէ օգտագործել տարատեսակ հոտավետ նյութեր կամ օճառներ: Հեշտոցի հոտն ամնիջականորն կապված է կնոջ էության, ինչպես նաև այնտեղ «ապրող» բակտերիաների հետ:  Եթե ձեզ անհանգստացնում է տհաճ հոտը նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և հանձնել համապատասխան անալիզները:
 
Չի կարելի կրել չափազանց նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ ու հագուստ, քանի որ այն թույլ չի տալիս, որպեսզի մաշկը «շնչի» և բարձրացնում է վարակումների ու բորբոքումների հավանականությունը:
 
Բացի այդ, գինեկոլոգները խորհուրդ չեն տալսի նաև օգտագործել ինտիմ օճառներ, գել  կամ սփրեյ: Նման միջոցները խանգարում են բնական pH հավասարակշռությունը, մասնավորապես՝ հեշտոցի ներսում և առաջացնում են գրգռումներ՝ դարձնելով այն ավելի անպաշտպան վարակների դեմ: Միակ թույլատրելի մաքրող միջոցն ինտիմ հատվածների համար հասարակ ջուրն է:

 




 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (11.08.17) | Հեղինակ: soulpost.ru
Դիտումներ: 1319 | Տեգեր: ԿԱՐԵԼԻՆԵՐ, համար., հիգիենան, հատվածի, չի, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ., սխալ, ճակատագրական, կարող, ինտիմ | - Վարկանիշ -: 0.0/0