Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ուռուցքն իր սև գործն արեց. 2-ամյա փոքրիկը մահացավ
 
 
Загрузка...


 

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացավ 2-ամյա Անի Կոծինյանը: Հիշեցնենք, որ փոքրիկը շնչափողի ուռուցք ուներ: Չնայած վիրահատությունը պետպատվերի շրջանակներում պետք է կատարվեր, սակայն որոշակի հետազոտությունների համար գումար էր անհրաժեշտ, որի համար էլ Անիի հայրը՝ Սամվել Կոծինյանը, դիմել էր մեր խմբագրություն: Նյութի հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ քաղաքացիներ ու պաշտոնյաներ նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին փոքրիկի հորը: Անմիջապես արձագանքեց նաև առողջապահության նախարարությունը: Բոլորի աջակցության շնորհիվ փոքրիկը տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ բարդ վիրահատության ենթարկվեց: Չնայած մի քանի ժամանոց բարդ վիրահատությանը, բժիշկներին հաջողվեց գիտակցության բերել փոքրիկին, սակայն ուռուցքը մինչեւ վիրահատությունը հասցրել էր արդեն տարածվել: Մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո 2-ամյա երեխան մահացավ:  
 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց որ չնայած մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո, սակայն մի բանում տնօրենը վստահ է՝ փոքրիկի ունեցած առողջական խնդիրները կյանքի համար անհաղթահարելի էին.«Մենք ամեն ինչ արեցինք, երկու անգամ մի քանի ժամանոց բարդ վիրահատության ենթարկեցինք փոքրիկին, ուռուցքը հեռացրեցինք, սակայն այն արդեն տարածվել էր: Համառ աճող ուռուցք ուներ երեխան, մենք հորը նախապես զգուշացրել էինք, որ երեխայի վիճակը ծանր է, հնարավոր է պատահի նաև ամենաավատագույնը, սակայն մենք այդքանն իմանալով՝ վիրահատեցինք փոքրիկին, սակայն սիրտը չդիմացավ»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ վիրահատությունից հետո փոքրիկի շնչափողում խողովակ էին տեղադրել, ժամանակավոր կյանք տվել, սակայն մի շարք խնդիրներ իրենց սև գործն արեցին:

Ցավակցում ենք Անիի ընտանիքին ու բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ հետաքրքրվեցին Անիի ճակատագրով ու աջակից դարձան:


Նյութի աղբյուրը ` hraparak.am

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.06.16)
Դիտումներ: 2274 | Տեգեր: առողջություն, Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0