RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու
 


 


   Tert.am Life

«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական թիմը հանգստից հետո կրկին բուռն աշխատանքային փուլում է։ Այս օրերին նրանք վերջնական տեսքի են բերում սիթքոմի սցենարական լուծումները։ Միհրանի, Արփիի, Գոռի, Գրիգորի, Մարջանի, Քրիստինեի, Գարիկի և Մոսոյի հերոսներին «ֆուլ հաուս 2»-ում կմիանան ևս 3 նոր կերպար։ Թե ովքեր են մարմնավորվելու նոր հերոսներին,  նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջինը  հայտնել է Tert.am Life–ին։

Այսպիսով` հեռուստադիտողները ֆուլհաուսցիների կազմում կտեսնեն Շողեր Թովմասյանին, Աղաս Մանուկյանին և Լևոն Սարգսյանին։ Շողերի կերպարը նախատեսված է մի եթերաշրջանի համար, Աղասի և Լևոնի կերպարային գծերը երկարաժամկետ են։ 

«Լևոնը կմարմնավորի Զառայի  եղբորը։ Ըստ սցենարի՝ իրենք  նույն հորից, տարբեր մայրերից են»,– ասաց Մենչը։

Անդրադառնալով Լևոնի և Հովհաննես Ազոյանի նմանությանը` Մենչը շեշտեց, որ իրենց ընտրությունն այս նմանությամբ պայմանավորված չէ. «Լևոնը վիզուալ, իհարկե, նման է Հովոյին, սակայն մենք նրան չենք ընտրել ինչ–որ մեկին նման լինելու համար։ Լևոնին ընտրել ենք հենց իր կերպարի համար։ Քանի որ Զառան կոմեդիկ կերպար է, նրա եղբայրը չէր կարող լինել կոստյումով տղա։ Երկար փնտրտուքներից հետո հասկացանք, որ ամենահարմար կերպարը  Լևոնն է, առավել ևս, որ նա ունի նաև դերասանական փորձ։ Կարծում եմ` այդ կերպարը հենց իր համար է, ինքն իրեն շատ լավ կարդարացնի»։

«Սթեդ-ափ»–ից հայտնի Աղաս Մանուկյանը կմարմնավորի Մուշեղի վարորդին։ «Երբ տղաների հետ առաջին անգամ քննարկում էինք Մուշեղի վարորդի կերպարը, բոլորիս մոտ միանգամից եկավ Աղասի անունը։ Ոչ միայն ես, այլև սցենարիստները կերպարում տեսանք նրան, իսկ եթե այդքան մարդ իրարից անկախ ինչ–որ մեկի թեկնածությունն են առաջարկում, երևի, ընտրությունը ճիշտ է»,– ասաց Մենչը։

Աղասը հասցրել է հեռուստադիտողների մոտ տպավորվել որոշակի արտահայտություններով, խոսելաձևով և դիմախաղով կամ դրա բացակայությամբ։) Պրոդյուսերը նշեց, որ կփորձեն մի փոքր դուրս գալ այն կարծրատիպից, որը ստեղծվել է Աղասի շուրջ, սակայն կերպարն ամբողջությամբ փոխել չեն պատրաստվում։

Մանրամասն...


 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.06.18) | Հեղինակ: Tert.am Life
Դիտումներ: 1113 | Տեգեր: 2»–ի, Նոր, դերասանները, հաուս, կերպարներով, ԻՆՉ, «Ֆուլ, Են, ովքեր | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |