RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ով ամբողջ օրն աշխատում է, ժամանակ չունի գումար աշխատելու... Ջոն Ռոքֆելլերի կյանքի 17 կանոնները
 


 


   

Adme.ru կայքը գրում է, որ նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերի անունը մինչ այժմ հարստության սիմվոլ է համարվում։ Նա իր կարողությունն աշխատել է՝ սկսելով զրոյից։ Ընդ որում, իր կարողության մի հատվածը նա պարբերաբար ծախսել է բարեգործության վրա։

Միշտ աշխատեք ցանկացած ողբերգություն նոր հնարավորության վերածել։

Պետք չէ վախենալ մեծ ծախսերից։ Վախենալ պետք է փոքր ծախսերից։

Ով ամբողջ օրն աշխատում է, ժամանակ չունի գումար աշխատելու։

Ձեր բարեկեցությունը կախված է ձեր իսկ որոշումներից։

Եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, դուք երբեք դրան չեք հասնի։

Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը։

Գիտե՞ք, թե ինչն է ամենամեծ հաճույքը պատճառում՝ տեսնել, թե ինչպես են արդյունք տալիս ներդրված ջանքերը։

Բավարար չէ պարզապես ճիշտ վարվել։ Կարևորը մարդկանց ցույց տալն է, որ դուք ճիշտ եք վարվում։

Առավել մեծ հավանականությամբ աշխատանքի կընդունեն էնտուզիաստին, քան նրան, ով ամեն ինչ գիտի։

Լավ կառավարումը հասարակ մարդկանց ցույց տալն է, թե ինչպես անել գերազանց մարդկանց աշխատանքը։

Համառության շնորհիվ՝ լինի դա ճիշտ թե սխալ, լավ թե վատ, ամեն ինչի կարելի է հասնել։

Ոչ ոք երբեք չի գուշակում, թե ով կլինի այս կյանքում, բայց միշտ պետք է իմանալ, որ ծնվել է ինչ-որ մեծ բանի համար։

Մի՛ մոռացեք լավից հրաժարվելու մասին՝ հօգուտ լավագույնի։

Կարող եք հաշիվ տալ աշխատած յուրաքանչյուր միլիոնի համար՝ բացի առաջինից։

Համբավ ձեռք բերեք, և այն կաշխատի ձեզ համար։

Մարդկանց հետ շփվելու ունակությունն ապրանք է, որը կարելի է գնել հենց այնպես, ինչպես մենք շաքար կամ սուրճ ենք գնում։ Այդ ունակության համար ավելի շատ են վճարում, քան աշխարհում ցանկացած այլ բանի։

Չկա ցանկացած հաջողության համար այնքան անհրաժեշտ հատկություն, ինչպես համառությունը։ Այն կարող է հաղթահարել ամեն ինչ, նույնիսկ բնության օրենքները։





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.07.18)
Դիտումներ: 888 | Տեգեր: Ջոն, ժամանակ, ամբողջ, աշխատելու..., ով, Ռոքֆելլերի, գումար, օրն, աշխատում, չունի | - Վարկանիշ -: 0.0/0