RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ոտքերի սնկային հիվանդությունը կարելի է բուժել այս 7 ժողովրդական միջոցներով
 


 


   kastory.ru

Որպեսզի սնկային հիվանդությունը չտարածվի, պետք է աշխատել, որ տվյալ հատվածը միշտ լինի մաքուր եւ չոր: Խոնավությունը նպաստում է սնկային հիվանդության առաջացմանն ու զարգացմանը:

Եղունգների սնկային հիվանդություն

Սնկային վարակը, որը վնասում է ոտքերի եւ ձեռքերի եղունգները, կոչվում է միկոզ: Երբ սնկային հիվանդությունն ազդում է եղունգների վրա, վերջիններս փոխում են գույնն ու փշրվում են:

Այդ վարակը տարածված է ամբողջ աշխարհում, որով տառապում է բնակչության 3-4 տոկոսը: Հիվանդությունն ավելի շատ տարածված է տղամարդկանց շրջանում:

Եղունգների միկոզն ավելի շատ առաջանում է ոտքերի, քան ձեռքերի վա: Դա պայմանավորված է նրանով, որ կոշիկի, գուլպայի մեջ ստեղծվում են սնկի առաջացման համար բարենպաստ պայմաններ:

Սակայն, անկախ մարմնի հատվածից, թե որտեղ է առաջացել սնկային հիվանդությունը, դա շատ տհաճ երեւույթ է: Սնկային հիվանդության բուժումը պահանջում է համառություն եւ որոշակի ժամանակ:


Կան սնկային հիվանդության բուժման տնային մի քանի միջոցներ:

1. Խնձորի քացախ

Թթվայնությունը, որը պարունակում է խնձորի քացախը, օգնում է ոչնչացնել  ինչպես ոտքերի, այնպես էլ ձեռքերի սունկը:

Խնձորի քացախի ալկալայնությունն օգնում է կարգավորել մաշկի pH-ի հավասարակշռությունը՝ ստեղծելով սնկային հիվանդության առաջացման համար անբարենպաստ պայմաններ:

Անհրաժեշտ է հավասար քանակությամբ խնձորի քացախ եւ ջուր խառնել: 15-20 րոպե  ոտքերը կամ ձեռքերը դնել այդ խառնուրդի մեջ:

Դրանից հետո պետք է լավ չորացնել ձեռքերը կամ ոտքերը եւ քսել փափկեցնող քսուք:


2. Սխտոր

Սխտորը հիանալի հակաբակտերիալ, հակամանրէային միջոց է եւ վերացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներն ու սունկը: Անհրաժեշտ է ճզմել 10 հատ սխտորի շերտ, որ մածուկ ստացվի, ապա լցնել ամանի մեջ եւ ավելացնել տաք ջուր, թողնել մնա մի քանի րոպե, այնուհետ 15 րոպե ձեռքերը կամ ոտքերը դնել դրա մեջ: Երկրորդ հիանալի միջոցը՝ սխտորի մածուկը խառնել ձիթապտղի յուղի հետ եւ քսել ոտքերին կամ ձեռքերին: Թողնել 30 րոպե:


3. Բնական յոգուրտ                                                                                                                                                               
Այն իր մեջ ներառում է օգտակար պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք օգնում են սնկային վարակների ժամանակ: Անհրաժեշտ է վերցնել մի քիչ բնական յոգուրտ եւ քսել վնասված եղունգներին: Չորացնել, ապա լվանալ տաք ջրով:


4. Թեյի ծառի յուղ

Լինելով հզոր մանրէասպան՝ այն վերացնում է բոլոր միկրոօրգանիզմները:

Եթե եղունգներին քսեք  թեյի ծառի մաքուր յուղ, ապա դրանց վիճակը 3 ամիս անց կկարգավորվի 56 տոկոսով, 6 ամիս անց՝ 60 տոկոսով: Անհրաժեշտ է օրական 2-3 անգամ մի կաթիլ քսել վնասված մատին:


5. Vicks VapoRub քսուք

Այն բավականին հայտնի քսուք է եւ կիրառվում է գրիպի եւ մրսածության դեպքում, կարելի է կիրառել նաեւ սնկային հիվանդության ժամանակ: Անհրաժեշտ է լվանալ եւ լավ չորացնել եղունգները: Այնուհետեւ քսել մի քիչ այդ քսուքից: Դա պետք է անել օրական երկու անգամ, ցանկալի է, որ երկրորդ անգամը լինի քնելուց առաջ, որպեսզի այն գործի գիշերվա ընթացքում:


6. Սոդա

Սոդան նույնպես օգնում է բուժել սնկային հիվանդությունը: Անհրաժեշտ է պատրաստել սոդայով, կիտրոնի հյութով մածուկ եւ քսել վնասված տեղին: Կարելի է սոդան լցնել նաեւ կոշիկի մեջ, այն կօգնի ազատվել միկրոօրգանիզմներից:


7. Կիտրոնի հյութ

Կիտրոնն իր հակաբակտերիալ եւ հակասնկային հատկությամբ լավ միջոց է սնկային հիվանդությունից ազատվելու համար: Անհրաժեշտ է քամել կիտրոնի հյութը եւ դրա մեջ դնել վնասված եղունգները: Ավելի հեշտ միջոց է կիտրոնի հյութով սրբել վնասված եղունգները:

 








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.06.17) | Հեղինակ: kastory.ru
Դիտումներ: 3951 | Տեգեր: միջոցներով, ժողովրդական, Այս, հիվանդությունը, բուժել, Սնկային, ոտքերի, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0