RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները
 


 


   

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հուշում է, թե ամառը հատկապես որ հանցագործություններից է պետք զգուշանալ: Ոստիկանությունը նշում է, որ այդ հանցագործություններն են կողոպուտները, դռներն ու պատուհանները բաց թողնելու հետևանքով կատարված գողությունները, նաև գողություններն այն բնակարաններից, որոնց տերերը հանգստանալու են մեկնել:

Կողոպուտներն ամռանն ավելանում են, որովհետև տաք եղանակին խոշոր առևտրի կետերի, բանկերի ու բանկոմատների մոտ դարանակալելը հարմար է: Պատճառներից մեկն էլ այն է, որ կանանց և աղջիկների ոսկյա վզնոցներն ու թևնոցները տեսանելի են տաք ամիսներին: «Օրեր առաջ Աբովյանում հանցամիտը հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր գործել:  Կանանց պարանոցները զարդարված տեսնելով՝ հետապնդել էր, թիկունքից մոտեցել էր, պոկել ոսկյա շղթաներն ու փախել էր: Նման երկու դեպք նաև Արաբկիրի վարչական տարածքում էր գրանցվել: Թե մայրաքաղաքում, թե Աբովյանում տեսախցիկները ֆիքսել էին կասկածյալներին, արտաքին տվյալները համընկնում էին: Անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ ոստիկանության Կոտայքի բաժնում կողոպուտի նոր դեպք գրանցվեց: Նույն մարդը հետապնդել էր շուկայից տուն դարձող կնոջը, Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բակում, աստիճանների վրա պոկել էր նրա կախազարդով ոսկյա շղթան ու փախել: Ստացված տեղեկությունները իրացնելով՝ դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բռնել են կողոպտիչին, ում մոտ հայտնաբերվել է գողոնը »,- ասվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Նշվում է, որ ամռան տոթին շատերն են տների դռներն ու պատուհանները բաց թողնում՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում: Պատահել է, որ անհայտ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս են մտել, միջանցքից, հյուրասենյակից թռցրել են բջջային հեռախոսներ, նոթբուք կամ պայուսակ ու հեռացել:

Եղել են նաև դեպքեր, երբ գողերը նաև բաց պատուհաններով են ներս մտել: «Փորձը ցույց է տալիս, որ ամռանը բնակարաններն ավելի հաճախ են գողության թիրախ դառնում: Քաղաքացիները այս շրջանում փակում են տան դռներն ու մեկնում են հանգստանալու, ինչից էլ որոշ հանցամիտներ օգտվում են: Քաղաքացիներին կողոպուտներից, բնակարանային գողություններից զերծ պահելու գործում ոստիկանության կանխարգելիչ գործողությունները բազմազան են: Փողոցներում, բակային տարածքներում շրջում են պարեկային խմբեր, եթե կան օպերատիվ տվյալներ, դարանակալումներ են կատարվում: Համայնքային ոստիկանները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ ինչպես խուսափել բնակարանային գողություններից»,- ասված է տեսանյութում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.08.18)
Դիտումներ: 4374 | Տեգեր: Ու, հորդորում, փակ, պահել, պատուհանները, դռներն, Ոստիկանությունը | - Վարկանիշ -: 0.0/0