Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ոսպով դոլմա՝ խաղողի տերևներով. հայկական բաղադրատոմս
 
 
Загрузка...


Պատրաստման եղանակը`

Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):


Պարունակություն`

30 գ. ոսպի համար վերցնել 15 գ. բլղուր, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, մաղադանոս` ըստ ճաշակի:

 



 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 5486 | Տեգեր: տերևներով., Հայկական, խաղողի, դոլմա՝, Ոսպով, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...