Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Օրվա մեջ 6 րոպե հատկացրեք այս վարժություններին և դուք կունենաք ձեր երազած կազմվածքը
 
 
Загрузка...


 




1. Այս վարժությունը կձգի և կամրացնի ազդրերի ներսի հատվածի մկանները: Հաճախ մեր մարմնի հենց այդ մասն է չմարզված մնում, իսկ այդ մկանները պատասխանատու են մեր մարմնի համաչափ զարգացման համար:
Նստեք գետնին, բացեք ոտքերը ինչքան հնարավոր է լայն: Կրունկը գետնից չկտրելով դեպի Ձեզ ձգեք թաթը: Ձեռքի ափերով կպեք հատակին մեջքի ետևում: Կատարեք շնչառական վարժություն. Շունչ քաշեք քթով, լավ արտաշնչեք բերանով: Շունչը պահեք, գլուխը կախ գցեք և դեպի Ձեզ քաշեք որովայնը: Այնուհետև ձեռքերը բերեք առաջ, ափերով դրեք գետնին, բայց արդեն ոտքերի միջև ընկած հատվածում: Մեջքով առաջ եկեք, մի կտրեք ձեռքերը գետնից հետզհետե ավելի առաջանալով: Մի փոքր մնացեք Ձեզ համար մաքսիմալ հեռավորության վրա: Հաշվեք մինչև ութը, շունչը թողեք, ընդունեք նախնական դիրքը: Կրկնեք 3 անգամ: Աստիճանաբար շատացրեք կրկնությունների թիվը:


2. Չկա ուրիշ վարջություն, որն այսքան նպաստի ազդրերի փոքրացմանը: Վարժությունը կատարելիս չմոռանաք ռիթմիկ երաժշտության և լավ տրամադրության մասին:

Ծնկի եկեք, ձեռքերով կպեք հատակին: Մեջքը պետք է զուգահեռ լինի հատակին: Ազատ շարժեք ոտքը մինչև վերջ այն չուղղելով: Մոտ 30 անգամ թափահարեք, այնուհետև փոխեք ոտքը: Մաքսիմալ շատ օգտագործեք կոնքերի մկանները: Երբ վերջացնեք, նստեք ծնկների վրա հետույքով կպչելով կրունկներին: Ձեռքերը պահեք ուղիղ հատակին զուգահեռ: Փորձեք գլուխը հասցնել ծնկներին: Թուլացեք և քայլեք սենյակով:


3. Սա ամենահեշտ վարժություններից է: Կքանստում եք, բարձրանում, մեկ քայլ առաջ գնում և նորից նույնը: Սկզբի համար 5-10 անգամ կրկնեք: Մի երկու շաբաթից Դուք առանց դժվարության 50 անգամ կկրկնեք: Կարող եք շարժվել բոլորովին փոքր քայլերով:
 

INFOmanka



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.10.16)
Դիտումներ: 27846 | Տեգեր: մեջ, կունենաք, Այս, Ձեր, վարժություններին, հատկացրեք, օրվա, երազած, Դուք, րոպե | - Վարկանիշ -: 0.0/0