Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Որքան են ապրում քաղցկեղով հիվանդները
 
 
Загрузка...


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 3 քաղցկեղով հիվանդից 2-ը ախտորոշման պահից հետո ապրում է 5 և ավելի տարի:

Վերջին տարիներին քաղցկեղի վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ երկարել է քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը, նույնիսկ չարորակ ուռուցքներով հիվանդները բարելավել են ախտորոշումից հետո կյանքի տևողության ցուցանիշները: Կարդացեք նաև Քաղցկեղի 10 նախանշան, որոնք մարդիկ անտեսում են

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, սա պարզել է ուսումնասիրելով Քաղցկեղի ռեգիստրի տվյալները: Այդպիսով, պարզվել է, որ ամենատարածված քաղցկեղի տեսակները բաժին են ընկնում շագանակագեղձին, կրծքագեղձին, ուղիղ աղուն և թոքերին: Կարդացեք նաև

Քաղցկեղի 8 նախանշան, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել

Համաձայն ուսումնասիրության, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների 97 տոկոսը ախտորոշումից հետո ապրում է ավելի քան 5 տարի, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում 5 և ավելի տարի ապրում է հիվանդների 88 տոկոսը, թոքերի քաղցկեղի դեպքում՝ 18 տոկոսը: Կարդացեք նաև Ինչպես պաշտպանել քաղցկեղից՝ խորհուրդներ Quora գիտելիքի բազային Կենտրոնը եզրակացնում է, որ սա կապված է քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելիչ բուժման արդյունավետության հետ:
Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն հայտարարել է, որ 2020-ին չարորակ ուռուցքով 20 միլիոն նոր հիվանդ է լինելու, որից 10 միլիոնը մահանալու է:

Հայաստանում տարեկան 8000 մարդ է առաջին անգամ հիվանդանում քաղցկեղով և հիվադների թիվը աճում է: 2008-ից հետո 5 տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը աճել է 13,4 տոկոսով:
Եթե օրինակ 2002-ին, Հայաստանում հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, ապա 2012-ին՝ 7877: Եթե 2002-ին 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց կլինի 240 դեպք:

Նախնական հաշվակներով Հայաստանում 2022-ին քաղցկեղով հիվանդների թիվը կավելանա 10.000-ով, առավել հաճախ կհանդիպեն թոքի, կրծքագեղձի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքեր:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պետական բյուջեից 215 միլիոն դոլար է հատկացնելու քաղցկեղի՝ տարբեր մակարդակներում ուսումնասիրման, նոր մեթոդների ու դեղամիջոցների ստեղծման և այդ մեթոդների գաղտնիության ապահովման համար:

slaq.am 


 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.01.17)
Դիտումներ: 3081 | Տեգեր: Են, ապրում, քաղցկեղով, հիվանդները, Որքան | - Վարկանիշ -: 0.0/0