Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Որոնք են լնդերի արյունահոսության հիմնական պատճառները
 
 
Загрузка...


Լնդերի արյունահեսությունը շատ տարածված ախտանշան է, և այն կարելի էր անտեսել, եթե չլիներ ատամնաբույժների նախազգուշացումն այն մասին, որ արյան առաջին հետքերը նկատելուց մի քանի տարի անց արդեն սկսվում են քայքայվել ոսկրային հյուսվածքները: Այս խանգարումը կարող է հանգեցնել ատամների կորստի:

Սակայն բժիշկները պարզել են, որ լնդերի արյունահոսությունն ունի իր պատճառները և յուրաքանչյուրը կարող է նախապես կանխել լուրջ խնդիրները:

 

Լնդերի արյունահոսության ամենատարածված պատճառներն են.

1.      Կոպիտ ատամի խոզանակն ու ատամնափորիչը. հաճախ լնդերի արյունահոսության պատճառ են հանդիսանում հենց կոպիտ ատամի խոզանակները, ուստի խնդրի լուծումը շատ պարզ է: Պետք է ավելի ուշադիր լինել բորանի խոռոչի հիգիենայի պարագաներ ընտրելիս: Նույնը կարելի է ասել նաև ատամնափորիչների և ատամի թելերի օգտագործման դեպքում: Հաճախ անփոյթ օգտագործման հետևանքով դրանք վնասում են լնդերը, ինչն էլ դառնում է արյունահոսության պատճառ: Բժիշկները վստահ են, որ մեկ անգամ նկատված արյունահոսությունը բացարձակապես վտանգավոր չէ, սակայն եթե խնդիրը կրկնվում է ամեն օր, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ հետագայում բարդություններից խուսափելու համար:


2.      Ծխախոտի չարաշահումը. բժիշկները նշում են, որ լնդերի արյունահոսությամբ հիվանդների կեսից ավելին ծխող մարդիկ են, ուստի լնդերի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել այս վատ սովորությունից:


3.      Հորմոնալ խանգարումը կամ հորմոնալ դեղորայքի ընդունումը. զարմանալի է, սակայն լնդերի արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել նաև հերմոնալ դեղորայքով (այդ թվում նաև հակաբեղմնավորիչներով) կամ հորմոնալ խանգարումներով:


4.      Անեմիա (սակավարյունություն) և շաքարային դիաբետ. լնդերի արյունահոսությունը կարող է լինել նաև  շաքարային դիաբետի կամ սակավարյունության առաջին ախտանշաններից:


5.      Ատամնաքարերն ու երկարատև ապաքինումը. ատամնաքարերն ու երկարատև ապաքինումը կարող են նպաստել այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են գանգիվիտն ու պարօդոնտիտը և որոնց հիմնական ախտանշանն է լնդերի արյունահոսությունը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru
 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.12.16)
Դիտումներ: 1896 | Տեգեր: հիմնական, արյունահոսության, Են, որոնք, պատճառները, լնդերի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...