RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Օրգանիզմի հետ կատարվող փոփոխությունները, եթե կինը (տղամարդը) դադարում է ինտիմ մերձեցում ունենալ
 


 


   

Lifehacker ru կայքը գրում է, որ սեռական հարաբերությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի ֆիզիկական վիճակի վրա. կարգավորվում է ճնշումը, իջնում է սթրեսի հորմոնի մակարդակը, բարձրանում է արտադրողականությունը։ Երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ, կարող են նկատվել որոշակի խնդիրներ։

Թուլանում է իմունիտետը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը կարծում է, որ իմուն համակարգը թուլանում է, երբ անձը դադարում է սեռական հարաբերություն ունենալ երկար ժամանակ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պարբերական սեռական կյանք ունեցող անձանց իմունիտետը բարձր է 33 տոկոսով։
Բարձրանում է սթրեսի մակարդակը։ Սեռական հարաբերության արդյունքում ակտիվանում է սերոտոնինի արտադրությունը։ Խոսքը երջանկության հորմոնի մասին է։ Համապատասխանաբար, սեռական հարաբերության բացակայությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը։

Առաջանում են գրգռվածության հետ կապված խնդիրներ։ Կարող են նկատվել էրեկցիայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև վաղաժամ սերմնաժայթքում։

Փոխվում է երազների բովանդակությունը։ Սեռական հարաբերություն չունենալու ընթացքում մարդիկ հաճախ սկսում են սեքսուալ բնույթի երազներ տեսնել։ Երբեմն դրանք կարող են նույնիսկ այնքան ռեալիստական լինել, որ անձը կարող է օրգազմ զգալ։

Նվազում է սեռական ցանկությունը։ Բժիշկ Քորի Հոնիկմենը նշում է, որ երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենալու արդյունքում նվազում է սեռական ցանկությունը։
Զուգընկերների միջև օտարացում է առաջանում։ Սեռական հարաբերության դադարը կարող է հանգեցնել նաև զգացմունքի սառեցման։

Ընկնում է ինքնագնահատականը։ Անձը կարող է իրեն գրավիչ չզգալ։

Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Սա, իհարկե, վիճելի պնդում է, սակայն որոշ հետազոտություններ պնդում են, որ, որքան երկար է սեռական հարաբերության դադարը, այնքան մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Մեծանում է գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Առաջանում են հորմոնալ խանգարումներ։ Եվս մեկ տհաճ հետևանք ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Հորմոնային խանգարումների արդյունքում կանանց շրջանում առաջանում են մաշկի հետ կապված խնդիրները. սեռական հարաբերություն ունենալը խթանում է կոլագենի արտադրությունը, որը մաշկն էլաստիկ է դարձնում։

Սեռական կյանքում երկարատև դադարը կարող է հանգեցնել ճարպակալման, ալկոհոլիզմի, անքնության, քրոնիկական ցավերի։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.04.18)
Դիտումներ: 1263 | Տեգեր: ինտիմ, փոփոխությունները, դադարում, հետ, մերձեցում, օրգանիզմի, Եթե, կատարվող, (տղամարդը), Կինը | - Վարկանիշ -: 0.0/0