Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Որակյալ սեքսի կանոնները
 
 
Загрузка...


Կյանքը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում սեռական հարաբերությունները սովորական են դառնում: Դուք էլ եք երևի դա զգացել: Երբ հարաբերությունները թարմ էին, ամեն անգամ սեքսն անկրկնելի ու  հրաշալի էր թվում, իսկ հիմա,  երբ դուք իրար անգիր գիտեք, մյուս կողմից էլ ամենօրյա հոգսերն են գումարվել` աշխատանք, երեխաների խնամք, կեղտոտ ամանեղեն, անվերջ ձգվող նորոգման աշխատանքներ և այլն, և այլն, նախկինում ապրած հաճույքի զգացողությունը բթացել է: Այդ խառնաշփոթում էլ ի՞նչ սեքս:

 

Որակյալ սեքսի կանոնները

 

Բայց, ինչպես ամեն ինչում, սեքսում նույնպես չի կարելի մնալ նույն կետում ու ճահճանալ: Եթե այդպես վարվեք, ապա այն վաղ թե ուշ կդառնա ձանձրալի պարտականություն:

Ըստ ընտանիքի պլանավորման համաշխարհային կենտրոնի վիճակագրության` ամուսնալուծությունների 80%¬ի պատճառը սեքսուալ հարաբերություններից մշտական անբավարարությունն է: Ուրեմն փորձեք ձեր սեքսուալ կյանքն առավելապես հետաքրքիր դարձնել:

 

Ինչպե՞ս կարելի է սեքսը հետաքրքիր դարձնել

Ահա այն հիմնական սկզբունքները, որոնք ձեզ կօգնեն պահպանել ինտիմ հարաբերությունների հետաքրքրությունը:

Բազմազանություն

Ձեր ամենամեծ թշնամին միապաղաղությունն է: Ինտիմ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու բազմազան միջոցներ կան. տարբեր միջավայրեր, նոր ներքնազգեստներ, ֆիլմեր, երաժշտություն և այլն: Զգացողություններին թարմություն հաղորդելու դեպքում համատեղ ապրած տարիների թիվն այնքան էլ էական չէ: Երևակայականն իրական դարձրեք: Ձեր զուգընկերոջ  երազանքները նույնպես կյանքի կոչեք: Հիշեք մի կարևոր բան` սիրո մեջ ամեն ինչ գեղեցիկ է: Սիրե՛ք միմյանց ու վայելեք  սիրո հաճույքը:

Անսպասելիություն

Ինքնաբուխ սեքսը ձեր զգացողություններին թարմություն կհաղորդի, ևս մեկ անգամ կհաստատի, որ դուք իրար հանդեպ սեքսուալ ձգողականություն ունեք,  և տղամարդը կզգա, թե ինքը որքան գայթակղիչ է ձեզ համար: Ինքնաբուխ սեքսը կարող է ցանկացած պահի և ոչ այնքան համապատասխան վայրում ծագել, չէ որ սիրո բնույթին խորթ են ամեն տեսակի պայմանականություններն ու կանոնները:

 

Որակյալ սեքսի կանոնները

Նախաձեռնություն

Թերևս լավագույնը, որ սեքսում կարող եք առաջարկել ձեր ամուսնուն, ձեր նախաձեռնողականությունն է: Ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտում, նոր գաղափարներ, խանդավառություն և նրան հաճույք պատճառելու ցանկություն. սրանք հենց այն բաներն են, ինչի մասին նա  երազում է: Պետք չէ միայն սպասել, թե երբ նա ինքը նախաձեռնություն հանդես կբերի: Ոչ թե միշտ պետք է համաձայնել, այլ նաև երբեմն պետք է առաջարկել:

 

Խոսե՛ք այդ մասին

Սեքսուալ հարցերում ամոթխածությունն անտեղի է: Որքան զուգընկերները քիչ բարդույթներ ունեն, որքան բաց են միմյանց հանդեպ, այնքան վառ ու հագեցած կլինեն նրանց սեքսուալ հարաբերությունները: Միմյանց երևակայությունները կյանքի կոչելուց առաջ նախ պետք է իմանալ դրանց մասին: Խոսեք սեքսի մասին և մի ամաչեք ձեր հարաբերություններն ու ցանկությունները քննարկելուց: Այդպիսով դուք ավելի լավ կճանաչեք իրար և հաճույքն ավելի լիարժեք դարձնելու հնարավորություն կստանաք:


Սիրախաղի դիմեք:

Սեքսուալ հետաքրքրությունը պետք է պահպանել: Չնայած սեքսն ավարտվում է անկողնում, բայց այն սկսվում է առօրյա շփումներից, մտքերից ու զրույցներից:

Մի՛ բարդույթավորվեք:

Պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն դիրքում դուք այնքան նրբագեղ չեք երևա կամ որ թափանցիկ ներքնազգեստը չի թաքցնում ձեր ավելորդ կիլոգրամները: Այդ պահին դա միայն ձեզ է անհանգստություն պատճառում, եթե հակառակը լիներ, դուք զուգընկերներ չէիք լինի:

 

Մի՛ շեղվեք:

Ձեր գլխից հանեք չլվացված սպասքն ու աշխատանքային խնդիրները: Այդ բոլորը կարող են սպասել, իսկ դուք կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա:

 

Զրուցե՛ք:

Բոլորովին պարտադիր չէ, որ անկողնում խուլ ու համրերի դեր կատարեք: Բառերը երբեմն նույնիսկ ավելի են գրգռում, քան հպումները: Այնպես որ օգտվեք այդ հարստությունից, որը միայն մարդ արարածին է տրված:


Ծիծաղե՛ք:

Չգիտես ինչու շատերը համոզված են, որ սեքսի ժամանակ կատակելը սրբապղծության պես մի բան է: Իրականում մռայլ ու լուրջ մթնոլորտը սեքսի համար բոլորովին էլ լավագույնը չէ: Սեքսին թեթև և հաճույքով վերաբերվեք:

 

Որակյալ սեքսի կանոնները

Եսասեր մի՛ եղեք:

Վերջիվերջո դուք մենակ չեք: Հարաբերություններում, այդ թվում նաև սեքսում, գլխավորը ամեն ինչ անմնացորդ տալն է, առանց խնայելու և հաշվելու: Հետո հաստատ եռապատիկը կստանաք:

 

Գործի դրեք ձեր երևակայությունը:

Ոչ թե պետք է դրանից վախենալ, այլ պետք է այն կյանքի կոչել:
Փորձարկումներ արեք: Միայն այդպես դուք կարող եք հաճույքի նոր, նախկինում ձեզ համար անհայտ ձևեր հայտնաբերել:

 

Իմպրովիզների դիմեք:

Ականջ դրեք  ձեր ցանկություններին: Ազատություն տվեք բնազդներին ու զգացմունքներին: Ի վերջո, ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ եք ուզում:



 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 7317 | Տեգեր: սեքսի տեխնիկա և տեսակներ, որակյալ սեքս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...