RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Օգտակար խորհուրդներ ծնողներին
 


 


   qahana.am

ՁԵՐ ԶԱՎԱԿԻՆ


Ասացեք.

1. «Ես քեզ սիրում եմ, որովհետև Աստված է քեզ ինձ պարգևել»:
2. «Սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից»:
3. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում ես ինձ վրա»:
4. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում եմ քեզ վրա»:
5. «Սիրում եմ քեզ, անգամ երբ ինձանից հեռու ես: Իմ սերը միշտ քեզ հետ է»:
6. «Եթե կարողանայի ընտրել աշխարհում ցանկացած երեխայի, միևնույնն է՝ քեզ կընտրեի»:
7. «Շնորհակալություն»:
8. «Ինձ դուր եկավ քեզ հետ խաղալը»:
9. «Օրվա իմ սիրելի հիշողությունն այն պահն է, երբ քեզ հետ միասին ինչ-որ բան արեցինք»:

Պատմեք
 

10. Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը:
11.Այն մասին, թե ինչպես եք խնամել նրանց, երբ փոքր էին:
12. Պատմությունը, թե ինչպես եք ընտրել նրանց անունները: 
13. Իրենց տարիքում ձեր մասին:
14. Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները:
15. Թե որոնք են ձեր սիրելի գույները:
16. Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում:
17. Որ երբ բռնում ենք նրանց ձեռքը և սեղմում երեք անգամ, դա գաղտնի ծածկագիր է, որը նշանակում է. «Ես քեզ սիրում եմ»:
18. Թե ինչքան եք ցանկանում միշտ նրա հետ կարդալ Աստվածաշունչը, հասկանալի լեզվով պատմել աստվածաշնչային պատմություններ: 
19. Թե ինչով եք հիմա զբաղվում:

Լսեք
 

20. Ձեր զավակին ավտոմեքենայում:
21. Թե ինչ է պատմում ձեր զավակն իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքանով է դա կարևոր նրա համար:
22. Այն հարցը, որի շուրջ ձեր զավակն իրոք ձեր օգնության կարիքն ունի:
23. Մեկ վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը:
24. Այն զգացմունքները, որոնք կան ձեր զավակի խոսքերում:


Հարցրեք.
 

25. «Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ դա պատահեց»:
26. «Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կլինի, եթե…»:
27. «Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ է Աստված»:
28. «Ինչի՞ մասին ես մտածում»:
29. «Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը»:
30. «Ի՞նչ ես կարծում՝ «դա» ի՞նչ համ ունի»:

Ցույց տվեք.
 

31. Ինչպես անել ինչ որ բան՝ այդ արարքն արգելելու փոխարեն: 
32. Ինչպիսի պահվածք ունենալ եկեղեցում, ինչպես աղոթել, ինչպես դիմել հոգևորականին:
33. Ինչպես կտրատել ուտելիքը:
34. Ինչպես ծալել սպիտակեղենը:
35. Ինչպես փնտրել տեղեկատվություն, եթե պատասխանը չգիտես:
36. Կապվածություն ձեր ամուսնուն:
37. Որ շատ կարևոր է հոգ տանել իր մասին, խնամել իր անձը:

ժամանակ տրամադրեք
 

38. Շինարարական հրապարակները դիտելուն:
39. Թռչուններին նայելուն:
40. Որպեսզի ձեր զավակն օգնի ձեզ կերակուր պատրաստել:
41. Կիրակի եկեղեցի գնալուն և պատարագը լսելուն:
42. Առաջադրանքները կատարելուն ձեր զավակի տեմպով: 
43. Պարզապես ձեր զավակի հետ նստելուն, երբ նա խաղում է:

Ուրախացրեք ձեր զավակին.
 

44. Անակնկալ մատուցեք և հավաքեք նրա սենյակը:
45. Բլիթի մեջ շոկոլադ դրեք:
46. Ուտելիքը նրա ափսեի մեջ դրեք ժպիտի ձևով:
47. Ստեղծեք ձայնային էֆեկտներ, երբ օգնում եք նրան ինչ-որ բան անել:
48. Խաղացեք նրա հետ հատակին:

Տվեք.
 

49. Նայեք ձեր զավակին բարի աչքերով:
50. Ժպտացեք, երբ ձեր զավակը սենյակ է մտնում:
51. Ցուց տվեք փոխադարձ վերաբերմունք, երբ ձեր զավակը հպվում է ձեզ: 
52. Նախքան ձեր զավակին օգնելը հնարավորություն տվեք նրան հաղթահարել իր դժգոհությունը, զայրույթը, չարությունը:
53. Սովորեցրեք սիրել մարդկանց, քանզի բոլորին ստեղծել է Աստված:
54. Հասցրեք ձեր զավակի գիտակցությանը, որ ինչպես ինքն է ցանկանում, որ իր հետ վարվեն, նույնպես էլ ինքը պետք է վարվի այլոց հետ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: qahana.am
Դիտումներ: 925 | Տեգեր: օգտակար, խորհուրդներ, ծնողներին | - Վարկանիշ -: 0.0/0