Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Օդնոկլասսնիկիով» ծանոթացած աղջկա հետ սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով շորթել է ոսկյա զարդեր
 
 
Загрузка...


Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 21-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի։

Դատարանի վճռով՝ տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամսով, ամբաստանյալին պարտավորեցվել է յուրաքանչյուր ամիս վճարել 40.000 դրամ՝ որպես տուգանք:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ մեղադրանքի՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքների, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով, գործով տուժողի նախաձեռնությամբ ծանոթացել և մտերիմ հարաբերություններ է հաստատել նրա հետ: Ապա վերադարձել է ՌԴ-ից, մի քանի օր անց տուժողի հրավերով հյուրընկալվել է նրան, նրանք փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հաճախակի հանդիպել են, փոխադարձ համաձայնությամբ ունեցել սեռական հարաբերություն: Չկարողանալով սեփական միջոցների հաշվին վճարել պարտք գումարը՝ որոշել է այդ գումարը շորթել տուժողից: Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ շարունակաբար, տուժողի մասին արատավորող տեղեկություններ՝ իր հետ ունեցած սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով, նրանից պահանջել և ստացել՝ շորթել է զգալի չափերով՝ 190.000 դրամ ընդհանուր արժողությամբ 5 կտոր ոսկյա զարդեր, որոնք վաճառելով՝ վճարել է ունեցած պարտքը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ կատարածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, բնութագրվել է դրական, հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, քանի որ նա հատուցել է իրեն պատճառված վնասը: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.12.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 4343 | Տեգեր: սպառնալիքով, հետ, ծանոթացած, հանգամանքը, հարաբերության, աղջկա, շորթել, հրապարակելու, «Օդնոկլասսնիկիով», սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...