Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ո՞վ էր ղեկավարում Ռուսաստանը. Պուտի՞նը, թե «օրենքով գողերի» արքա Շաքրո Մոլոդոյը
 
 
Загрузка...


Օրերս Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը քննեց ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն բաժնի պետի տեղակալ գնդապետ Դմիտրի Զախարչենկոյի խափանման միջոցի հարցը:

Ինչպես արդեն հայտնի է, Զախարչենկոն մեղադրվում է հանցագործ աշխարհի, ավելի կոնկրետ` ձերբակալված «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ հանցավոր կապեր ունենալու մեջ: Նրա քրոջ բնակարանից առգրավվել է 125 միլիոն դոլար և երկու միլիոն եվրո, որոնք հայտնաբերվել են թաքստոցում գտնվող պարկերի մեջ:

Բայց այս ամենը չնչին մասն է այն գործողությունների, որ սկսվել են երկու ամիս առաջ: Պարզվում է, որ ամենատարբեր մակարդակներում իրավապահ մարմինների հետ ավելի շատ «աշխատել» է Շաքրո Մոլոդոյը, քան իշխանության համապատասխան պաշտոնյաները:

Այժմ ձերբակալություններ են սկսվել ՌԴ Քննչական կոմիտեում, կալանավայրերի գլխավոր վարչությունում, բոլոր մեկուսարաններում ու գաղութներում: Ստուգումներ են իրականացվում հարկային մարմիններում, արդյունաբերության, առևտրի ոլորտներում: Եվ ամենուր խոսքը վերաբերում է այդ ոլորտներում ամենաբարձր պաշտոն ունեցողներին:

Շաքրո Մոլոդոյի ձեռքերը այնքան «երկար» են եղել, որ գրեթե ոլորտ չկա, որի ղեկավարները «շփված» չլինեն նրա հետ…

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.09.16) | Հեղինակ: Nyut.am W
Դիտումներ: 3198 | Տեգեր: Թե, Պուտի՞նը, Շաքրո, արքա, գողերի», Ո՞վ, «Օրենքով, Ռուսաստանը., ղեկավարում, Էր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...