/Ամենաընթերցվող նյութերից - Ո՞ր տարիքում են սեքսուալ ակտիվությամբ աչքի ընկնում տղամարդը և կինը " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ո՞ր տարիքում են սեքսուալ ակտիվությամբ աչքի ընկնում տղամարդը և կինը
 


 


   

Կնոջ ու տղամարդու ֆիզոլոգիան և սեռական ակտիվությունը տարբեր են: Կանայք սեքսուալ ակտիվության հասնում են 40-ից 45 տարեկանում, տղամարդիկ` 25ից 30 տարեկանում: Պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա կինն իր մաշկի թարմությամբ զիջում է 25-ամյա աղջկան, ֆիզիկական սիրո մեջ նա շատ ավելի հմուտ է և նրբագեղ:

Սրանով գիտնականները բացատրում են նաև այն զույգերի թվի աճը, որոնցում կինը շատ ավելի մեծ է զուգընկերոջից: Հենց 40-ից հետո է աճում կնոջ ինքնագնահատականը` կարիերա, ընտանիք, երեխաներ, և նա սկսում է իրեն հաճույքների համար արժանի համարել:

Երիտասարդ տարիքում տղամարդու սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է տեստոստերոն հորմոնի քանակով, որը տղամարդկանց օրգանիզմում արտադրվում է 10 երբեմն էլ 20 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ: Սեռական ակտիվության տարբերությունն է նաև այն պատճառներից մեկը, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում: Սա մեծացնում է սեռական առողջությունը կորցնելու ռիսկը:

Վիճակագրությունը փաստում է նաև, որ ամուսնալուծությունների 47 տոկոսն այդ պատճառով է: Միաժամանակ մասնագետները նշում են, որ եթե տղամարդու սեքսուալ ակտիվությունը պայմանավորված է բուն սեռական ակտով,ապա կնոջ սեքսուալ ակտիվության համար զգացմունքներն անհրաժեշտ են: Միաժամանակ սեքսուալ ակտիվության համար պատասխանատու հատվածներն են տարբեր` կնոջ օրգանիզմում դրանք տարածվում են ամբողջ մարմնով, տղամարդու մոտ` հիմնականում գոտկային և դրանից ներքև ընկած հատվածում: Սակայն բնությունից տրված ցածր կամ բարձր սեքսուալ ակտիվությունը կարելի է կարգավորել: Ամենահայտնի մեթոդներից մեկը ֆիզիկական վարժություններն են, կանանց համար` հատկապես այն վարժությունները, որոնք օգնում են զարգացնել կոնքային մկանները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.04.18)
Դիտումներ: 1066 | Տեգեր: Տղամարդը, Են, Կինը, ակտիվությամբ, ընկնում, ո՞ր, աչքի, Սեքսուալ, տարիքում | - Վարկանիշ -: 0.0/0