Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Նռան օգտակարությունը
 

 


   Ankakh.com

Նուռն ամենազորեղ բնական հակաբիոտիկներից է, հակաօքսիդանտ է, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը, սրտի առողջությանն է նպաստում, ամրապնդում է իմունիտետը, պաշտպանում քաղցկեղից ու դեգեներատիվ հիվանդություններից: Հնուց են նուռը կիրառել տարբեր հիվանդությունների դեմ. նռնենու տերևներից պատրաստված թեյը կիրառել են աչքի տարբեր հիվանդությունների դեպքում, լվացման համար, իսկ կեղևից պատրաստված թեյը՝ շնչառական հիվանդությունների ժամանակ, փորլուծի ու քրոնիկ դիզենտերիայի դեպքում:

Ներկայացնենք նռան առավելություններից մի քանիսը.

- կանխում է ճարպակուտակումն ու նպաստում քաշ գցելուն,

- կանխում է սրտային հիվանդությունները հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ,

- կանխում է արյան մակարդումը, նվազեցնում անոթներում նստվածքի գոյացումը,

- կանոնավոր գործածելու դեպքում արդյունավետ է կաթնագեղձի քաղցկեղի, շագանակագեղձի, շաքարախտի ու լիմֆոմայի դեմ պայքարում,

-՝ պայքարում է գրեթե բոլոր տեսակի վարակների դեմ,

- վերացնում է բորբոքումը, ամրացնում ատամները, կանխում ատամնանստվածքի ու ատամնաքարի գոյացումը,

- օգնում է մաքրելու ու վերականգնելու լյարդի ֆունկցիան:


Մի քանի բաղադրատոմս

Խոցերի սպիացման համար պետք է նռան 5 գրամ չոր կեղև ու 100 մլ զտված ջուր. եռացած ջուրը լցնել լվացած կեղևի վրա, ծածկել ու 25-30 րոպեից ստացվածը քամել: Խմել օրական 4 անգամ՝ 100-ական մլ: Միշտ թարմ եփուկ պատրաստեք. ամեն օր չի կարելի այս եփուկը կիրառել, միայն օրումեջ, օրինակ՝ եթե սկսել եք երկուշաբթի, ապա հաջորդ օրը կլինի չորեքշաբթին: Բուժման կուրսը մեկ շաբաթ է, ոչ ավելի:

Կոկորդացավից արագ ազատվելու համար 3 ճաշի գդալ չոր կեղևի վրա մեկ բաժակ ջուր լցնել ու եռացնել. երբ սկսի եռալ՝ կրակն անջատել, կափարիչով ծածկել, ապա դեռևս տաք եփուկի մեջ մեկ թեյի գդալ ծովաղ կամ հիմալայան աղ լցնել ու մեկ թեյի գդալ խնձորի քացախ ու այդ խառնուրդով ողողել կոկորդը: Գործողությունը կրկնել այնքան, մինչև կոկորդացավը լրիվ անցնի:

Եթե արյան բարձր ճնշում ունեք, ապա աղ ավելացնել պետք չէ:


Անեմիայի դեմ

Սակավարյունության դեպքում պետք է ամեն օր նուռ ուտել կամ գոնե նռան հյութ խմել: Թարմ հյութը պետք է անմիջապես խմել, պահելուց ուժը կորցնում է:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 07.02.18 | Հեղինակ: Ankakh.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.02.18) | Հեղինակ: Ankakh.com
Դիտումներ: 588 | Տեգեր: Նռան, օգտակարությունը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...