Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Նման կնոջ համար տղամարդը «սարեր շուռ կտա»․․․ Ինչպիսի՞ կանանց են սիրում տղամարդիկ
 
 


   

Չի դադարում զարմացնել այն փաստը, որ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց կյանքը լի է տխուր պատմություններով: Եվ այստեղ հարց է ծագում` ի՞նչ չեն գտնում տղամարդիկ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց մեջ:

Այն ժամանակ, երբ մենք տանջում ենք մեզ դիետաներով, ֆիթնեսով, տոննաներով հագուստ և կոսմետիկա ենք գնում, ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են մեր մեջ գտնել այն ներքին կրակը, որ իրենց կպահի մեր կողքին,- գրում է MaryLove-ը:

Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի կինը, որ գրավի տղամարդուն:
 

Ինքնավստահ

Տղամարդուն առաջին հերթին կհետաքրքրի այն կինը, որ վստահ է իր ուժերի, արտաքինի և հնարավորությունների վրա, քան այն կինը, որ անընդհատ կարիք ունի ինքնահաստատման: Նորմալ է, որ կինը փնտրում է ամուր թիկունք, բայց դրա հետ մեկտեղ, նա ինքը պետք է ինքնուրույն լինի:


Հումորի լավ զգացումով

Տղամարդիկ նախընտրում են լավատես կանանց: Այն կինը, որ կարող է ծիծաղել և ծիծաղեցնել, ով չի հուսահատվում փոքրիկ խնդիրներից և միշտ լավ տրամադրություն ունի, միանշանակ գրավում է տղամարդուն:


Խնամված

Ձեր հաճելի բնավորությունը, արժեքների մաքրությունը, կրթությունը և մնացյալ այլ արժանիքները միանշանակ հիանալի են, բայց տղամարդիկ ցանկանում են, որ այդ ամենը ամփոփված լինի գեղեցիկ արտաքինի մեջ: Խնամված արտաքինը, գեղեցիկ քայլվածքը գրավում են տղամարդկանց:


Հասկացող

Տղամարդիկ փնտրում են այնպիսի կնոջ, ով կընդունի նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Այն կինը, ով կսիրի տղամարդուն իր թերություններով և տարօրինակություններով հանդերձ, կօգնի տղամարդուն հաղթահարել իր բարդույթներն ու վախերը, կոգեշնչի հաջողության: Տղամարդիկ խոստովանում են, որ ժամանակակից կանանց մեծ մասը ձգտում է իր կողքին տեսնել ինքնաբավ սուպերհերոսի՝ մի պարկ փողով, բայց նման տղամարդիկ շատ հազվադեպ են պատահում:


Կայացած անձնավորություն

Մանկան թոթվանքը կարող է հաճելի լինել միայն ժամանակ առ ժամանակ. տղամարդիկ սիրում են ադեկվատ հայացքներով կանանց, ովքեր ունակ են նորմալ զրույց վարել: Տղամարդիկ միշտ ընտրում են հասուն կանանց:


 


 











 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 21.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (21.02.17)
Դիտումներ: 9028 | Տեգեր: Են, Ինչպիսի՞, Տղամարդը, նման, «սարեր, շուռ, Կանանց, Կնոջ, ՀԱՄԱՐ, կտա»․․․ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...