Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել. «Իրատես»
 

 


   Իրատես

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել։ Առաջինն առնչվում է ղարաբաղյան խնդրին, Արցախում տված ասուլիսում հնչեցրած մտքերին… Ձգենք պաուզան՝ պատասխանելու այս պահին օդում եղած հարցին. ինքը նոր է ստանձնել պաշտոնը, ինչու՞ եք ինչ-ինչ բաներ սպասում նրանից։ Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել` ես խնդրի մանրամասներին ու նրբություններին չեմ տիրապետում, կանդրադառնամ դրանց ավելի հանգամանալից ու ավելի ուշ, երբ ամբողջական փաթեթին կտիրապետեմ։

Եվ կամ՝ եթե ինքը իրեն ժողովրդով «նշանակում» է վարչապետ, չէ՞ որ պետք է անպայմանորեն Ղարաբաղի խնդրի ծրագիր-իմացությամբ հայտ ևս ներկայացներ, չէ՞ որ երկրի բոլոր երեք ղեկավարների համար էլ այդ խնդիրը եղել է աքիլլեսյան գարշապար՝ գերտերությունների հետ հարաբերություններում՝ իշխանություն կորցնելու հզոր պատրվակ։ Ասել ենք՝ ղարաբաղյան խնդրում, ինչպես իր երիտասարդները, այնպես էլ նորընտիր վարչապետը դիլետանտություն դրսևորեցին. ի մասնավորի խաղաղապահների, Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելու և մի շարք այլ հարցադրումների մասով։
Հաջորդ անթույլատրելիությունը. Նիկոլ Փաշինյանը, որին մենք, բոլոր դեպքերում, հիշում ենք ԵԱՏՄ-ին դեմ քվեարկած պատգամավորների թվում…

Ձգենք դարձյալ պաուզան. կարող ենք նաև հասկանալ արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին, որն իր այդ սկզբունքները «խաթարեց» հանուն պետության՝ որդեգրելով այն նույն քաղաքականությունը, որի իրականացնողներին, ի դեպ, նա հրաժարական էր պարտադրել։
Բայց գնալ հասնել Սոչի՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից րոպեներ առաջ ասել «Կեցցե Ռուսաստանը», որքանո՞վ է պետականամետ, որքանո՞վ՝ դիվանագիտական, որքանո՞վ՝ արժանապատիվ, հավասարակշիռ, հարիր լիբերալ որևէ մեկին։ Եվ վերջապես. որքանո՞վ է տեղին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այս ծանր ժամանակահատվածում այդպիսի բան ասելը. նման բան իրենց թույլ կտայի՞ն Նազարբաևը, Լուկաշենկոն…
Հիմա ի՞նչ, ԱՄՆ՝ Լոս Անջելես, գնալիս էլ ասելու ենք «կեցցե Ամերիկա՞ն»…

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
 



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: Իրատես

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: Իրատես
Դիտումներ: 591 | Տեգեր: Մի, ժամկետում, պաշտոնավարման, Փաշինյանը, Արդեն, Նիկոլ, Այս, Իսկ, կարճ, քանի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...