RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Նա միշտ մտածում էր, որ ամեն բան լավ է լինելու». Կարգին Հասոն կդառնար 38 տարեկան
 


 


   life.tert.am

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն, այսօր կդառնար 38 տարեկան: Նրա անժամանակ կորստի հետ գործընկերները մինչև այսօր դժվարանում են հաշտվել: Tert.am Life-ը Հասմիկի մտերիմ ընկեր, դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել է Հայաստանում դերասանուհու անցկացրած վերջին ծննդյան օրվա, իրենց ունեցած ուրախ օրերի ու Հասմիկի կիսատ մնացած երազանքի մասին:

Անդոյի խոսքով` Հասմիկն իր ծննդյան օրը շատ էր սիրում, ասում է` առհասարակ նա կյանքն էր սիրում ու ամեն օրը փորձում էր տոնի վերածել:

«Հասմիկը շատ դրական մարդ էր, մեր հուշերում հենց այդպիսին էլ մնացել է: Նրա նիստուկացը, ապրելակերպն այնպիսին էին, կարծես, ամեն օր իր ծնունդը լիներ: Միշտ լավ մտքերով էր լցված, միշտ մտածում էր, որ ամեն բան լավ է լինելու։ Երբ իմացանք նրա առողջական խնդրի մասին, շոկի մեջ էինք, որովհետև չէինք պատկերացնում այդքան դրական մարդուն այդպիսի հիվանդությամբ,-ասաց Անդոն ու ավելացրեց, որ Հայաստանում Հասմիկի անցկացրած վերջին ծննդյան օրը շատ հետաքրքիր է անցել,-Նա ծնունդը նշեց հենց այն վայրում, որտեղ իմ հարսանիքն էինք նշել:

Շատ տպավորիչ և ուրախ օր ունեցանք»:
Անդոն ասաց, որ Հասմիկը կյանքի վերջին տարիներին  ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մեծ երազանք ուներ: Նա հասցրեց մասամբ իրականացնել երազանքը, բայց չարաբաստիկ հիվանդությունը թույլ չտվեց երջանկությունը երկար վայելել: Անդոն հիշում է ԱՄՆ հյուրախաղերի մեկնելիս են իմացել, որ Հասմիկն ամուսնանալու է ու մշտական բնակություն հաստատի այնտեղ։

«Նրա ամուսնությունից հետո էլ կապը մշտապես պահում էինք: Իր մահվանից ամիսներ առաջ ԱՄՆ էինք մեկնել, սակայն իր հետ հանդիպել այդպես էլ չհաջողվեց: Զանգում էինք, ասում էինք` Հաս ջան, ուզում ենք քեզ տեսնել, անընդհատ ասում էր` հարմար չէ, ամեն կերպ խուսափում էր հանդիպումից: Երևի չէր ուզում իրեն հյուծված ու վատառողջ վիճակում տեսնենք։ Երևի, ճիշտը դա էր»:

Անդոն նշեց, որ մինչև օրս կապ են պահպանում Հասմիկի ամուսնու հետ: Նրա խոսքով` ինքն այս տարիների ընթացքում չի կարողացել հավատալ Հասմիկի ֆիզիկական բացակայությանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 1804 | Տեգեր: միշտ, լինելու»., Էր, Կարգին, որ, Ամեն, բան, մտածում, Լավ, «Նա | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...