Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչո՞ւ է կարևոր սեռական հարաբերությունից հետո միզելը
 
 


   asekose.am

 

Սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար ոչ միայն անհրաժեշտ է նորարարությունների կիրառումը, որոշակի փոփոխությունների ներմուծումը, այլ նաև պետք է հոգ տանել սեռական առողջության մասին, որպեսզի այն լինի կատարյալ վիճակում։ Սեռական ակտից հետո միզելն ունի մի շարք օգուտներ մարմնի համար, քանի որ այն օգնում  է պայքարել վարակների դեմ, որոնք կարող են վնասել առողջությունը։

Սեռական հարաբերության ժամանակ միկրոբները և բակտերիաները վուլվայի և հետանցքի հատվածից կարող են ներթափանցել միզուկ՝ առաջացնելով միզապարկի և միզուղիների վարակներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա միզուղիների վարակների ամենատարածված պատճառներից է։

Այսպիսի տհաճ խնդրից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում սեքսից անմիջապես հետո միզել և խուսափել բակտերիաներից, որոնք կարող են հայտնվել միզապարկում և նույնիսկ երիկամներում։ Բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից անմիջապես հետո և ոչ ուշ, քան 45 րոպե հետո։

Վարակներից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է օգտագործել նաև պահպանակներ։

Այս ամենի հետ միասին, վարակներից խուսափելու համար շատ կարևոր է նաև անձնական հիգիենան սեռական ակտից առաջ։ Ցիստիտների հակվածություն ունեցող կանայք պետք է հեշտոցային հատվածը օճառով լվանան սեքսից հետո։

Պահպանեք առողջությունը և լիարժեք վայելեք սեռական կյանքը


Աղբյուրը` asekose.am





Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 07.09.16 | Հեղինակ: asekose.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.09.16) | Հեղինակ: asekose.am
Դիտումներ: 17966 | Տեգեր: կարևոր, հետո, Ինչո՞ւ, հարաբերությունից, միզելը, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...