RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

8 ամիս շարունակ այս աղջիկը միայն խնձոր է կերել. Ահա, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
 


 


   

Վիկտուար Մասոն Դոկսեր՝ 18-ամյա մի աղջիկ Ֆրանսիայից: Աղջիկը լավ գնահատականներով ավարտել էր բակալավրիատը, և մայրիկը որոշել էր նրան գնումների տանել: Այդ ժամանակ նրանք չէին էլ ենթադրում, որ այդ օրը կարող է Վիկտուարի կյանքն իսկական մղձավանջի վերածել:

Առևտրի կենտրոնում գեղեցիկ աղջկան նկատեց հայտնի մի մոդելային գործակալ: Վիկտուարը միշտ երազել էր զբաղվել քաղաքականությամբ, բայց այդպիսի հնարավորությունը, առաջարկը, որի մասին երազում են բոլոր դեռահասները, չէր կարող չգրավել երիտասարդ ուսանողուհուն: Նա սկսեց մոդալային բիզնեսում իր առաջին քայլերն անել: Եվ այդ օրվանից նրա կյանքն իսկական դժոխքի վերածվեց:

Աղջիկն իրեն շփոթված էր զգում մոդելային բիզնեսի վայրի ջունգլիներում, որտեղ տիրում էր անառողջ նիհարությունը: «Ոչ ոք ինձ չէր ասել, որ ես պետք է նիհարեմ: Ինձ ուղղակի ասացին, որ սեպտեմբերին ցուցադրություն ունենք, և ես պետք է կրեմ 32-34 չափսի հագուստ»,-ասում է Վիկտուարը:

Երկու ամսում աղջիկը պետք է 10 կգ նիհարեր: Դիետա՞: Երեք խնձոր մեկ օրվա ընթացքում: Գազավորված ջուր, որը օգնում է հագեցածության, կուշտ լինելու զգացում ունենալ: Եվ շաբաթը մեկ անգամ կարելի էր ուտել մեկ կտոր թռչնամիս կամ ձուկ:

Մոդելային այդ միջոցն աշխատեց: Վիկտուարն ունենալով 1,78 մ հասակ նա կշռում էր 47 կգ: Նա շողում էր Միլանի, Նյու Յորքի և Փարիզի բեմահարթակներում: Աղջիկն աշխատում էր Alexander McQueen և Miu Miu հայտնի բրենդերի հետ: Նա շատ հայտնի դարձավ, լավագույն 20 մոդելների ցուցակում էր:

Բայց այս արտաքին շքեղության տակ թաքնված էր դաժան ճշմարտությունը: Վիկտուարը տառապում էր անորեքսիայով: Նրա մոտ մի շարք առողջական խնդիրներ էին առաջացել, դադարել էր դաշտանային ցիկլը:

Ամենասարսափելին այն է, որ մոդելների նկարները վերամշակում են ֆոտոշոփի միջոցով: «Նրանք միշտ իմ նկարներում այտեր և այտոսկրեր էին ավելացնում: Նրանց մոտ աշխատող մոդելները կասեն, որ ես ստում եմ, բայց նրանք ուղղակի չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը: Նրանք նույնիսկ լրագրողների ներկայությամբ համբուրգերներ են ուտում՝ կասկածներ չառաջացնելու համար, բայց հետո վազում են զուգարան և փսխում են», – պատմում է Վիկտուարը:

Մեծանալով՝ աղջիկը հասկացավ, որ նա կորցնում է իր անհատականությունն ու առողջությունը, հրաժեշտ տվեց մեդելային բիզնեսին:

Վերջերս 23-ամյա ֆրանսուհին մի գիրք է գրել՝ «Միշտ ոչ բավարար նիհար: Մոդելի օրագիրը»: Այս գրքում նա պատմում է մոդելային կյանքի ողջ դաժանությունը:

Վիկտուարի պատմությունը նույնիսկ ոգեշնչել է կառավարությանը մոդելային շատ խիստ չափանիշներն արգելելու մասին օրենք հանել:

Այժմ Վիկտուարն ապաքինվում է, նա արդեն 38 չափսի հագուստ է կրում: Աղջիկը փորձում է սկսել թատրոնի դերասանուհու կարիերան:
 


 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.07.17)
Դիտումներ: 7626 | Տեգեր: ԻՆՉ, Թե, Այս, աղջիկը, կերել., խնձոր, Ահա, ամիս, Միայն, շարունակ | - Վարկանիշ -: 0.0/0