RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Մեր շփումը երբեք չի դադարի». Մերին՝ նախկին ամուսնու` Հովոյի հետ հարաբերությունների, դստրերի դաստիարակության և կնոջ գեղեցկության մասին
 


 


   life.tert.am

Գեղեցիկ կնոջ ու հոգատար մայրիկի պարտավորությունները հավասարապես ստանձնած Մերի Մարտիրոսյանը մասնագիտության բերումով ընդգծում է նաև մյուսների գեղեցկությունը: Մինչև այսօր դիմահարդարին շատերը ճանաչում են որպես Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ: Զույգն ամուսնալուծված են 2016 թվականից, սակայն իրենց շփումը չի դադարում: Մերին ասում է՝ իրենց պարագայում այլ տարբերակ չէր էլ կարող լինել:

Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է դստրերի ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների, կանացի գրավչության, երջանիկ լինելու նախապայմանների մասին:

Դիմահարդարը համոզված է, որ կնոջ գեղեցկությունը նրա ներքին հանգստության ու երջանիկ լինելու մեջ է: Նա գիտի՝ նույնիսկ մասնագիտական հնարքները չեն փրկի կնոջ դեմքը, երբ նա հոգնած է, հիասթափված, վատ տրամադրության մեջ. «Երբ կինը սիրված է, սիրում է, բավարարված է ու ներդաշնակ ինքն իր հետ, դա արտացոլվում է նրա դեմքին։ Միայն այդ դեպքում է նա դառնում կատարյալ գեղեցիկ»:

Հայտնի ասացվածքի համաձայն` կոշկակարն առանց կոշիկի է մնում, Մերիի դեպքում սա մասամբ գործում է, թեև իր իսկ ցանկությամբ: Առօրյայում դիմահարդարվել նա չի սիրում։ «Շատերն ինձ ճանաչում են որպես չշպարվող դիմահարդարի: Ես իսկապես չեմ սիրում շպարվել առօրյայում: Հիմա ավելի շատ շեշտը դնում եմ դեմքիս խնամքի վրա, որպեսզի պահպանեմ բնական գեղեցկությունս: Երբ որևէ առիթի եմ մասնակցում, շպարվում եմ և բոլորի զարմանքը հարուցում, ինչը հաճելի է»,- ասաց նա:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.06.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 1607 | Տեգեր: չի, շփումը, երբեք, հետ, «Մեր, դադարի»., Մերին՝, Ամուսնու, նախկին, Հովոյի | - Վարկանիշ -: 0.0/0