Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Մեղրով պատրաստվող դեմքի դիմակների պարզ ու արդյունավետ բաղադրատոմսեր. արդյունքը՝ 10 րոպե հետո
 
 
Загрузка...


Նախքան մեղրով դիմակներ օգտագործելը համոզվեք, որ դուք նշված մթերքի նկատմամբ ալերգիա չունեք: Անհրաժեշտ է պարզապես մի քանի կաթիլ մեղր կաթեցնել ձեռքի հակառակ կողմում և սպասել 20 րոպե, եթե մաշկի կարմրություն, քոր կամ նմանատիպ այլ ռեակցիաններ   չնկատվեն, ուրեմն կարող եք վստահ օգտագործել այդ մթերքից պատրաստված զանազան դիմակներ ու մարմնի խնամքի այլ միջոցները: Եթե այնուամենայնիվ հայտնվեն նմանատիպ նշաններ, ապա խորհուրդ է տրվում հրաժարվել տվյալ բնական մթերքի օգտագործումից:

Մեղրը կարող է օրգանիզմի համար շատ օգտակար լինել եթե այն խելացի օգտագործեք: Վերջինիս ազդեցությունը մաշկի վրա պարզապես հիանալի է: Այն կարող է սնուցել մաշկի բջիջներն էներգիայով, օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերն ու բարձրացնել մաշկի պաշտպանիչ հատկությունները: Մեղրը այլ բաղադրիչների հետ խառնելով դուք կարող եք ստանալ առավելագույն արդյունք: Դիմակը հարկավոր է քսել բաղադրիչները խառնելուց անմիջապես հետո:

Զանգվածը հարկավոր է քսել միայն մաքուր մաշկին`  դեմքի մակերեսը գոլորշով լավ փափկեցնելուց հետո:


1. Մեղրով և ձվով դիմակ


Այս դիմակը ունի թարմեցնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն: Այն ակնհայտ հարթեցնում է մաշկն ու սնուցում է   վերնամաշկն այնպիսի  օգտակար նյութերով ինչպիսիք են  ռիբոֆլավինը, А, В վիտամիններն ու բիոտինները:

Պատրաստման եղանակը. 1 հատ ձուն ու 1 թեյի գդալ մեղրը խառնել և քսել նախորոք մաքրած դեմքի մաշկի վրա: Այս դիմակն առավել օգտակար է պարանոցի և կրծքավանդակի համար:



2. Մեղրով և ձվի դեղնուցով դիմակ

Այս միջոցը սնուցում և հարթեցնում է կնճիռները:
Պատրաստման եղանակը. 1 թեյի գդալ մեղրն  ու ձվի դեղնուցը հարել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված և մերսող շարժումներով քսել դեմքին: Սպասել 20 րոպե և լվանալ հոսող ջրով:



3. Մեղրով և խնձորով դիմակ


Այն հիանալի սնուցում և բարձրացնում է մաշկի տոնուսը` հագեցնելով անհրաժեշտ վիտամիններով:


Պատրաստման եղանակը. Փոքր անցքերով քերիչով քերեք խնձորի կեսն ու այն խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Զանգվածը քսեք դեմքին: Այն հարկավոր է դեմքի վրա թողնել 20 րոպե, որից հետո անհրաժեշտ է այն լվանալ գոլ ջրով:



4. Մեղրով և ձվի սպիտակուցով դիմակ


Այս խառնուրդը շատ հարմար է յուղոտ մաշկի համար: Այն մաքրում է ծակոտիներն ավելորդ ճարպերից և նեղացնում դրանք: Այս դիմակը շատ լավ թարմացնում է մաշկը և դարձնում այն լուսավոր: Իսկ կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք լիովին ազատվել կորյակային ցանից:


Պատրաստման եղանակը.
1 թեյի գդալ մեղրն ու  1 ձվի սպիտակուցը խառնել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված: Այդ զանգվածը հարկավոր է քսել դեմքին և 30 րոպե հետո լվանալ:


5.Մեղրով և կիտրոնով դիմակ
 

Եթե ցանկանում եք սպիտակեցնել դեմքի մաշկը, ապա այս դիմակը միանշանակ ձեզ համար է:
Պատրաստման եղանակը. Վերցրեք 2թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Մեղրով ու կիտրոնով դեմքի դիմակը շատ  հարմար է դեկոլտեի հատվածի համար:









Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.02.17)
Դիտումներ: 3798 | Տեգեր: պարզ, դիմակների, Ու, դեմքի, արդյունքը՝, Բաղադրատոմսեր., պատրաստվող, 10, արդյունավետ, մեղրով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...