RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ցանկանում ես փարթամ մազե՞ր. իմացիր այս 5 գաղտնիքները
 


 


   AdMe.ru

Հնդկուհիներն աչքի են ընկնում գեղեցիկ, երկար, հաստ և փայլող մազերով: Նրանք, անշուշտ, վարսերը խնամելու իրենց գաղտնիքներն ունեն, որոնցից մի քանիսը ներկայացրել է մազերի խնամքի գուրու և վիդեոբլոգեր Սուշմիթան, ում տեսանյութերը մեծ տարածում են գտնվում համացանցում:

Գեղեցիկ և շլացնող տեսքով վարսեր ունենալու համար հնդկուհու ներկայացրած խորհուրդները հրապարակել է AdMe.ru-ն:

1. Օգտագործեք հալվեի հյութը

 Հարկավոր է մի քանի խոշոր տերև պոկել, կտրատել, ապա քամել հալվեի հյութը, որից հետո պետք է մերսող շարժումներով հյութը տարածել գլխամաշկի վրա: Մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ հալվեի հյութն այդպես ավելի լավ է ներծծվում: Տարածելուց հետո դիմակը պետք է թողնել 2 ժամ: Ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:


2.  Լվանալուց հետո գլխամաշկը ցողեք սառը ջրով

Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչն էլ, իր հերթին, բերում է մազերի արագ աճին:

 
3. Ցողեք մազերը խնձորի քացախով

Դա կարելի է անել ամսական մի քանի անգամ: Քացախը վերականգնում է մազերի ֆոլիկուլները: Գլուխը լվանալուց հետո պետք է այն ցողել քացախով, և որոշ ժամանակ անց կնկատեք մազերի փարթամությունը: Կարևոր է ցողելուց հետո չլվանալ մազերը. Խնձորի քացախի հոտը բավականին թույլ է:

 
4. Փորձեք ձվով և կոնյակով դիմակ

Ձուն սպիտակուցներ է պարունակում, իսկ կոնյակը այնպիսի նյութեր, որոնք մազերն ավելի հաստ և փարթամ են դարձնում, ինչպես նաև նպաստում են աճին: Երկու ձվին մեկ բաժակ կոնյակ խառնեք և քսեք մազարմատներին: Այս խառնուրդին կարելի է նաև ձիթայուղ ավելացնել:

 
5. Եթերայուղեր կիրառեք

Նարդոսի, նուշի, ժոժոբայի, խունկի և ուրցի յուղերը մազարմատների վրա լավ ազդեցություն են գործում վիտամինների և բուսական հավելանյութերի պարունակության շնորհիվ: Կարելի է խառնել եթերայուղերը, խառնուրդը քսել մազարմատներին և թողնել 2-3 ժամ:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.05.17) | Հեղինակ: AdMe.ru
Դիտումներ: 2679 | Տեգեր: ցանկանում, Այս, փարթամ, Ես, գաղտնիքները, իմացիր, մազե՞ր. | - Վարկանիշ -: 0.0/0