Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հայաստանում մարմնավաճառի ծառայությունն արժե 1000 դրամից 1000 դոլար
 
 
Загрузка...


«Հայաստանում մարմնավաճառի ծառայության արժեքը սկսվում է 1000-2000 դրամից և հասնում մինչև 500-1000 դոլարի: Շրջայցեր իրականցնելու ընթացքում նրանք բերման են ենթարկվում և տուգանվում, քանի որ մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է»:
 
Այս մասին նշեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Բանախոսը հայտնեց. «Եթե նախկինում մարմնավաճառության համար նախատեսված էր 1000 դրամ տուգանք, ապա այժմ այն բարձրացվել է, և մարմնավաճառին առաջին անգամ նման գործունեություն ծավալելիս հայտնաբերելու դեպքում տուգանում են 20 հազար դրամով, իսկ մեկ տարում երկրորդ եւ ավելի դեպքերի ժամանակ՝ 40 հազար դրամով»:

Սրապյանի տեղեկացմամբ` Հայաստանում մարմնավաճառների տարիքային վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց մեջ անչափահասներ չկան. «Մարմնավաճառների 20 %-ը 18-25 տարիքային խմբի անձինք են, 49 %-ը՝ 25-30 տարիքային խմբի, 28%-ը՝ 35-45 տարիքային խմբի, 45 և ավելի տարիք ունեցողները կազմում են 3%: Ոստիկանությունում հաշվառված մարմնավաճառների հիմնական մասը ամուսնալուծված են, ունեն երեխաներ: Կան նաեւ ամուսին ունեցող մարմնավաճառ կանայք, որոնց հաճախ ամուսինն է դրդում զբաղվելու մարմնավաճառությամբ»:

Արա Սրապյանը նշեց, որ մարմնավաճառներին կարելի է բաժանել երեք խմբի. «Նրանցից են փողոցում կանգնող մարմնավաճառներ: Երկրորդ խմբում այն մարմնավաճառներն են, որոնք գործունեություն են ծավալում բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից եւ Ռուսաստանից «հյուրախաղերով» Հայաստան եկող մարմնավաճառները, որոնք քիչ վերահսկելի են, եւ երրորդ խմբում են էլիտար մարմնավաճառներ, որոնք իրենց ծառայությունները առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով. նրանք ընդհանրապես դուրս են վերահսկողությունից»:

HayNews.am













Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.12.16)
Դիտումներ: 10497 | Տեգեր: դոլար, դրամից, մարմնավաճառի, 1000, ծառայությունն, Հայաստանում, արժե | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...