Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել
 
 
Загрузка...


Առավոտյան ցնցուղ, երեկոյան «մեյքափ», գիշերը միակողմանի վայելքներ անկողնում, այս գրաֆիկով է արդեն մի քանի տարի ապրում զրուցակիցս`  Անահիտ Գասպարյանը /անունը իր ցանկությամբ եմ հրապարակում/:

«Մանկուց  երազել էի դերասանուհի դառնալ, բայց անկողնում տղամարդկանց համար անառակ դարձա»,-արտասվելով պատմում է իր «աշխատանքի»  մասին:

«Իմ կլիենտներին ես միշտ լավ տրամադրությամբ եմ դիմավորում, որովհետև գիտեմ, եթե ունքերս կիտած ընդունեմ` էլ չեն գա մոտս”,-անկեղծանում է Անահիտը: Մեր զրույցի սկզբում նա մտածեց, թե ես էլ  հերթական հաճախորդներից եմ. սկզբում ժպտում էր, իսկ երբ ներկայացա որպես լրագրող, որ Henaran.am-ի թղթակիցն եմ, չկարողացավ արցունքները զսպել:

Ասում է` արցունքներից յուրաքանչյուրը մի հաճախորդի վիրավորանք է հիշեցնում: «Նվաստացած եմ ինձ զգում, երբ  սեքսից հետո քեզ աղբի տեղ են դնում ու պահպանակը վրադ թողնելով ` հեռանում, չմտածելով` որ  մարդ  ես, սիրտ ու հոգի ունես, դրանից ամենամեծ վիրավորանք չկա ինձ համար: Ես մեղավոր չեմ, որ սենց եմ ապրում, կյանքն ա ստիպել»,-ասում է 32 -ամյա Անահիտը, ով արդեն 10 տարի է այդ «արհեստով» է զբաղվում:

Հիմա ընդամենը մի բան է ուզում` ընտանիք կազմել  ու օրերից մի օր կարողանալ նայել մոր աչքերին. «Սա երազանք ա ու երազանք էլ կմնա, ես դա շատ լավ հասկանում եմ»,-եզրափակում է Անահիտը` շտապելով  հերթական հաճախորդին ընդունել: Իհարկե, ոչ հարցազրույց տալու նպատակով:

Դավիթ Գևորգյան








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: Henaran.am W
Դիտումներ: 14025 | Տեգեր: պահպանակը, հոգի, վրան, չի, Մարմնավաճառն, Ու, սիրտ, ունի, պետք, էլ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...